Արմեն Ռուստամյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Արմեն Ռուստամյան
Արմեն Եզնակի Ռուստամյան
Երթ ընդդեմ հայ-թուրքական արձանագրությունների.JPG
Ծնվել էմարտի 1, 1960(1960-03-01) (59 տարեկան)
ԾննդավայրՀայաստան Արտաշատ Հայաստան
ՔաղաքացիությունՀայաստան
ԱզգությունՀայաստան
Կրոնքրիստոնյա
ԿրթությունՄոսկվայի ժողովուրդների բարեկամության համալսարան
Մասնագիտությունքաղաքական գործիչ և ֆիզիկոս
ԱշխատանքՀՀ ԱԺ ՀՅԴ Խմբակցության ղեկավար
Զբաղեցրած պաշտոններՀՀ Ազգային ժողովի պատգամավոր և ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր
Քաղաքական կուսակցությունՀայ Յեղափոխական Դաշնակցութիւն
Armen Rustamyan Վիքիպահեստում

Արմեն Եզնակի Ռուստամյան (մարտի 1, 1960, Արարատի շրջան, գյուղ Չանախչի), հայ քաղաքական գործիչ։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1983 թ. ավարտել է Մոսկվայի Պատրիս Լումումբայի անվան ժողովուրդների բարեկամության համալսարանը՝ ֆիզիկոսի մասնագիտությամբ։

Աշխատանքային գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1983-1984 թթ. - ծառայել է Խորհրդային բանակում։
  • 1984-1991 թթ. - ԵՊՀ գիտաշխատող։
  • 1991-1993 թթ. - հայ-ֆրանսիական համատեղ ձեռնարկության գլխավոր մասնագետ։
  • 1993-1994 թթ. - Ֆրանսիայի Օրսե քաղաքի Տեսական և կիրառական օպտիկայի ինստիտուտի գիտական աշխատող։

Քաղաքական գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1995-1998 թթ. բանտարկված է եղել՝ քաղաքական դրդապատճառներով (հետագայում չհաստատված մեղադրանքներով)։
  • 1999 թ. մայիսի 30-ին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր ՀՅԴ կուսակցության համամասնական ընտրացուցակով։ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ։ ՀՅԴ խմբակցության անդամ։
  • 2003 թ. մայիսի 25-ին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր ՀՅԴ կուսակցության համամասնական ընտրացուցակով։ 2003 թ. հունիսի 12-ին ընտրվել է Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ։ ՀՅԴ խմբակցության անդամ։
  • 2008-2009 թթ. ի պաշտոնե հանդիսացել է Ազգային անվտանգության խորհրդի անդամ[1]:
  • Բազմիցս ընտրվել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ։
  • 2007 թ. մայիսի 12-ին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր ՀՅԴ կուսակցության համամասնական ընտրացուցակով։ 2007 թ. հունիսի 7-ին ընտրվել է Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ[2]։ ՀՅԴ խմբակցության անդամ։
  • 2012 թ. մայիսի 6-ին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր ՀՅԴ կուսակցության համամասնական ընտրացուցակով։ 2012 թ. մայիսի 31-ին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության ղեկավար[3]։

Ամուսնալուծված է, ունի մեկ երեխա։

Նախորդող
Հովհաննես Հովհաննիսյան
ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ
Արմեն Ռուստամյան

12 հունիսի 2003—31 մայիսի 2012
Հաջորդող
Արտակ Զաքարյան
Նախորդող
Վահան Հովհաննեսյան
ՀՀ Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության ղեկավար
Արմեն Ռուստամյան

31 մայիսի 2012 -
Հաջորդող
ներկայումս պաշտոնավարում է

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]