Գալուստ Սահակյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Սահակյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Գալուստ Գրիգորիի Սահակյան
ՀՀ Ազգային ժողովի 10-րդ նախագահ
ապրիլի 29, 2014 - մայիսի 18, 2017
Նախորդող Հովիկ Աբրահամյան
Հաջորդող Արա Բաբլոյան
ՀՀ ԱԺ 6-րդ գումարման պատգամավոր
2017 թ. մայիսի 18-ից մինչ օրս
ՀՀ ԱԺ 5-րդ գումարման պատգամավոր
2012 - 2017 թթ.
ՀՀ ԱԺ 4-րդ գումարման պատգամավոր
2007-2012 թթ.
ՀՀ ԱԺ 3-րդ գումարման պատգամավոր
2003-2007 թթ.
ՀՀ ԱԺ 2-րդ գումարման պատգամավոր
1999-2003 թթ.
ՀՀ ԱԺ 1-ին գումարման պատգամավոր
1995-1999 թթ.
 
Կուսակցություն՝ Հայաստանի Հանրապետական կուսակցություն
Կրթություն՝ Երևանի պետական համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ծննդյան օր ապրիլի 8, 1949(1949-04-08)
Ծննդավայր Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Վախճանի օր դեկտեմբերի 18, 2022(2022-12-18)[1][2] (73 տարեկան)
Վախճանի վայր Երևան, Հայաստան
Քաղաքացիություն  ԽՍՀՄ և  Հայաստան
 
Պարգևներ

1.ՀՀ Ազգային ժողովի

պատվո մեդալ (2004)
2.«Վազգեն Սարգսյան» մեդալ (2005)
3.ՀՀ վարչապետի հուշամեդալ (2006)
4.Պ. Յավորովի անվան թիվ 131 դպրոցի «Կրթօջախի պատվավոր անդամ» հուշամեդալ (2007)
5.Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշան (2008)
6.«Լեռնահայաստանի արծիվ» ոսկե հուշամեդալ (2008)
7.«Խաչատուր Աբովյան» մեդալ (2008)
8.«Ֆրիտյոֆ Նանսեն» ոսկե հուշամեդալ (2010)
9.Մխիթար Գոշի մեդալ (2011)[3]
10.«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալ (2016)[4]։

Գալուստ Գրիգորիի Սահակյան (ապրիլի 8, 1949(1949-04-08), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - դեկտեմբերի 18, 2022(2022-12-18)[1][2], Երևան, Հայաստան), Հայաստանի պետական և քաղաքական գործիչ[5], Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդի անդամ[5], ՀՀ ԱԺ նախագահը 2014-2017 թվականներին[5]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գալուստ Սահակյանը ծնվել է 1948 թ.-ի ապրիլի 8-ին ՀԽՍՀ մայրաքաղաք Երևանում[5]։ 1971 թ.-ին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը[5]։ ԲՈւՀ-ն ավարտելուց հետո՝ 1970-1972 թթ.-ին աշխատանքի է անցել Երևանի մետաքսի կոմբինատում որպես փականագործ[5]։ 1972-1991 թթ.-ին աշխատել կրթական համակարգում, մասնավորապես, Երևանի թիվ 30 դպրոցում որպես ուսուցիչ, թիվ 94 և թիվ 153 դպրոցներում՝ տնօրենի տեղակալ, թիվ 3 և թիվ 185 դպրոցներում՝ տնօրեն[5]։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Գ. Սահակյանն ամուսնացած է Ժաննա Աղաբաբյանի հետ[6] և ունի երկու երեխա՝ Արման և Տիգրան Սահակյանները[5][7], որոնք ՀՀ-ում նույնպես զբաղեցնում են պետական բարձր պաշտոններ[7]։

Գալուստ Սահակյանի կինը, ով նաև հանդիսանում է ՀՀԿ կուսակցությունից ՀՀ ԱԺ պատգամավոր Աշոտ Աղաբաբյանի քույրը, հանդիսանում է միլիոնատեր[6][8][9]։ Բարձրաստիճան անձանց էթիկայի հանձնաժողովի հրապարակած տեղեկատվության համաձայն՝ Ժ. Աղաբաբյանը ունի 100.6 ՀՀ միլիոն դրամ, ինչպես նաև հասարակական նշանակության օբյեկտ[6][10]։ Իսկ մամուլի հրապարակումների համաձայն այդ թիվը չի համապատասխանում իրականությանը։ Նշվում է, մասնավորապես, որ նրա անունով է ձևակերպված Գալուստ Սահակյանի և իր որդիների բիզնեսները, այդ թվում՝ Երևանում գործող մի շարք տրանսպորտային երթուղիներ[11]։ Եղել են նաև հրապարակումներ, որոնց համաձայն Ժ. Աղաբաբյանը պետական բյուջեի հաշվին ՀՀ վարչապետի գլխավորած պատվիրակության հետ մեկնել է Եգիպտոս, որի ապացույց ներկայացվել է համապատասխան լուսանկար[12]։ Վերջին տեղեկատվությունը հերքել է ՀՀ ԱԺ կադրերի վարչության պետը[12]։ Ժ. Աղաբաբյանը պաշտոնական պատվիրակության կազմում հաճախակի ուղեկցում է ամուսնուն արտասահմանյան այցերի ընթացքում[13]։

Քաղաքական գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1992-1996 թթ. - Երևանի Մաշտոցի շրջխորհրդի գործկոմի նախագահի տեղակալ, ապա առաջին տեղակալ։
  • 1995-1999 թթ. - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (թիվ 32 ընտրատարածք)։ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ «Հանրապետություն» խմբակցության, ապա «Երկրապահ» պատգամավորական խմբի անդամ։
  • 1999-2003 թթ. - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համամասնական ընտրակարգ, «Միասնություն» դաշինք)։ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ։ «Միասնություն» խմբակցության անդամ, ապա ղեկավար։
  • 2003-2007 թթ. - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՀՀԿ)։ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ ՀՀԿ խմբակցության ղեկավար։
  • 2007-2012 թթ. - Ազգային ժողովի պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՀՀԿ)։ 2007 թ. հունիսի 19-ից 2008 թ. նոյեմբերի 17-ը - Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ։ 2008 թ. նոյեմբերի 11-ից 2012 թ. մայիսի 31-ը - ՀՀԿ խմբակցության ղեկավար։
  • 2012 թ. մայիսի 6-ին ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով Հայաստանի Հանրապետական կուսակցությունից։ ՀՀԿ խմբակցության ղեկավար։
  • 2014 թ. ապրիլի 29-ին ձայների կողմ 101, դեմ 3 հարաբերակցությամբ ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ[14]։

ՀՀԿ գործադիր մարմնի և ՀՀԿ խորհրդի անդամ, ՀՀԿ նախագահի տեղակալ։

  • 2019 թ․ դադարել է զբաղվել քաղաքականությամբ։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախորդող
պաշտոնը հիմնադրվել է
ՀՀ Ազգային ժողովի «Միասնություն» խմբակցության ղեկավար
Գալուստ Սահակյան

մայիսի 2000 - 12 հունիսի 2003
Հաջորդող
պաշտոնը վերացվել է
Նախորդող
պաշտոնը հիմնադրվել է
ՀՀ Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար
Գալուստ Սահակյան

12 հունիսի 2003 - 7 հունիսի 2007
Հաջորդող
Կարեն Սարգսի Կարապետյան
Նախորդող
Կարեն Սարգսի Կարապետյան
ՀՀ Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար
Գալուստ Սահակյան

11 նոյեմբերի 2008 - 7 մայիսի 2014
Հաջորդող
Վահրամ Բաղդասարյան
Նախորդող
Հովիկ Աբրահամյան
ՀՀ Ազգային ժողովի նախագահ
Գալուստ Սահակյան

29 ապրիլի 2014 - 18 մայիսի 2017
Հաջորդող
Արա Բաբլոյան

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 https://www.aysor.am/am/news/2022/12/18/%D4%B3%D5%A1%D5%AC%D5%B8%D6%82%D5%BD%D5%BF-%D5%8D%D5%A1%D5%B0%D5%A1%D5%AF%D5%B5%D5%A1%D5%B6/2041085
  2. 2,0 2,1 2,2 Մահացել է Գալուստ Սահակյանը
  3. Գալուստ Գրիգորի Սահակյան մասին parliament.am կայքում
  4. «Նախագահի հրամանագրով Գալուստ Սահակյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 31-ին.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 5,7 Գալուստ Գրիգորիի Սահակյանի պաշտոնական կենսագրական տվյալները ՀՀ ԱԺ կայքում:
  6. 6,0 6,1 6,2 «Աշխատավարձով ու թոշակով ապրող Գալուստ Գրիգորիչն ու իր միլիոնատեր Ժաննան։». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 2-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 5-ին.
  7. 7,0 7,1 Գալուստ Սահակյանի որդիները հորից ավելի հաջողակ են:
  8. Գալուստ Սահակյանն ապրում է կնոջ հաշվին:
  9. «Ես ի՞նչ գիտեմ, կարող ա դու էլ ես հարուստ»:
  10. Աշխատավարձով ու թոշակով ապրող Գալուստ Գրիգորիչն ու իր միլիոնատեր կինը:
  11. Գալուստ Սահակյանի ընտանիքին պատկանող բիզնեսները գրանցված են նրա կնոջ անունով:
  12. 12,0 12,1 Ու՞մ հաշվին էր Եգիպտոս մեկնել Գալուստ Սահակյանի կինը:
  13. «Գալուստ Սահակյանի հետ Փարիզ ոչ մի կին չի մեկնի, բացի իր տիկնոջից։». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 5-ին.
  14. ՍԱՀԱԿՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ ԸՆՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
  15. Հայաստանի Հանրապետության մեդալներով պարգևատրելու մասին