Սամվել Նիկոյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սամվել Նիկոյան
Ծնվել է փետրվարի 13, 1958({{padleft:1958|4|0}}-{{padleft:2|2|0}}-{{padleft:13|2|0}}) (58 տարեկան)
Ծննդավայր Սառնաղբյուր
Քաղաքացիություն Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Armenia.svg Հայաստան
Ազգություն հայ
Մասնագիտություն քաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր
Քաղաքական կուսակցություն Հայաստանի հանրապետական կուսակցություն

Սամվել Պարգևի Նիկոյան (փետրվարի 13, 1958, Սառնաղբյուր), ՀՀ Ազգային ժողովի նախագահ (2011-2012), քաղաքական գործիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սամվել Նիկոյանը ծնվել է Անիի շրջանի Սառնաղբյուր գյուղում։

1982 թ. ավարտել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը՝ ինժեներ-մեխանիկ մասնագիտությամբ, 1987 թվականին՝ ԽՄԿԿ կենտկոմին առընթեր մարքսիզմ-լենինիզմի համալսարանի հայկական մասնաճյուղը։

1982-1990 թթ. աշխատել է Երևանի հիդրոապարատների գործարանում՝ ինժեներ-կոնստրուկտոր, ավագ ինժեներ, բաժնի պետ, արտադրության պետի տեղակալ, արտադրամասի պետ։ 1995 թ.` Երևանի փորձարարական-մեքենաշինական գործարանի գլխավոր ճարտարագետի տեղակալ, 1995-1998 թթ.` Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատի կազմակերպչական բաժնի վարիչ, 1998-2001 թթ.` «Հայմամուլ» ՊՓԲԸ փոխտնօրեն։ Արցախյան ազատամարտի տարիներին զբաղվել է զենք-զինամթերքի արտադրմամբ և առաքմամբ։ ԽՍՀՄ-ում ընդհատակյա գործող Ազգային միացիալ կուսակցության (ԱՄԿ) անդամ, հետագայում՝ ՀՀԿ անդամ։ ՀՀԿ խորհրդի անդամ։ 1997 թվականից «Երկրապահ» կամավորական միության անդամ է։ 2001-2003 թվականներին եղել է ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ։

2003-2007 թթ.` ԱԺ պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՀՀԿ)։ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ։ Օտարերկրյա պետություններից և միջազգային կազմակերպություններից ստացված փոխառությունների, վարկերի, դրամաշնորհների և մարդասիրական օգնությունների օգտագործման արդյունավետությունն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի անդամ։ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի հայաստանյան պատվիրակության անդամ։

2007 թ. մայիսի 12-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով Հայաստանի Հանրապետական կուսակցությունից։ ՀՀԿ խորհրդի անդամ, 2008 թվականից Միջխորհրդարանական միության հայաստանյան պատվիրակության ղեկավարն է։ 2009 թ. մայիսի 18-ին ընտրվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ[1]։ 2011 թ. դեկտեմբերի 6-ին ընտրվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահլ[2]։

2005 թվականին հայկական բանակի կայացման և ամրապնդման գործում զգալի ավանդ ունենալու համար պարգևատրվել է ՀՀ զինված ուժերի «Անդրանիկ Օզանյան» մեդալով, 2006 թվականին՝ ՀՀ վարչապետի հուշամեդալով, ՀՀ վարչապետի հուշանվերով (2014)։

Ամուսնացած է, ունի երեք զավակ։

Նախորդող
Գագիկ Մելիքյան
ՀՀ Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության քարտուղար
Սամվել Նիկոյան

7 հունիսի 2007 թ. - 18 մայիսի 2009 թ.
Հաջորդող
Էդուարդ Շարմազանով
Նախորդող
Հրայր Կարապետյան
ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Սամվել Նիկոյան

18 մայիսի 2009 թ. - 6 դեկտեմբերի 2011 թ.
Հաջորդող
Էդուարդ Շարմազանով
Նախորդող
Հովիկ Աբրահամյան
ՀՀ Ազգային Ժողովի նախագահ
Սամվել Նիկոյան

06 դեկտեմբերի 2011 թ. - 31 մայիսի 2012 թ.
Հաջորդող
Հովիկ Աբրահամյան


ՀՀ ԱԺ նախագահներ

Բաբկեն Գուրգենի ԱրարքցյանԽոսրով Մելիքի ՀարությունյանԿարեն Սերոբի ԴեմիրճյանԱրմեն Ավագի ԽաչատրյանԱրթուր Վահանի ԲաղդասարյանՏիգրան Սուրիկի ԹորոսյանՀովիկ Արգամի ԱբրահամյանՍամվել Պարգևի ՆիկոյանՀովիկ Արգամի ԱբրահամյանԳալուստ Գրիգորիի Սահակյան

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Wikiquote-logo-hy.svg
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են