Շիրակ Թորոսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Շիրակ Թորոսյան
Ծնվել էապրիլի 16, 1972(1972-04-16) (47 տարեկան)
ԾննդավայրԳանձա, Սամցխե-Ջավախեթի մարզ, Վրաստան
ՔաղաքացիությունFlag of Armenia.svg Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
Գիտական աստիճանպատմական գիտությունների թեկնածու
Մասնագիտությունքաղաքական գործիչ և պատմաբան
Զբաղեցրած պաշտոններՀՀ Ազգային ժողովի պատգամավոր
Քաղաքական կուսակցությունՀայաստանի Հանրապետական կուսակցություն

Շիրակ Արտեմի Թորոսյան (ապրիլի 16, 1972(1972-04-16), Գանձա, Սամցխե-Ջավախեթի մարզ, Վրաստան), հայ քաղաքական և պետական գործիչ, միջազգայնագետ-պատմաբան, պատմական գիտությունների թեկնածու, ՀՀ Ազգային ժողովի 7-րդ գումարման պատգամավոր, Երևանի պետական համալսարանի դասախոս[1]։ 2006 թվականից «Ջավախք» հայրենակցական միության նախագահն է[2]։ «Իմ քայլը» խմբակցության անդամ:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1995 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը, 1997 թվականին` Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիան, 2006 թվականին` Եվրախորհրդի Քաղաքական դասընթացների երևանյան դպրոցը։

Ամուսնացած է, ունի երեք երեխա:

Քաղաքական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շիրակ Թորոսյանը 2006 թվականից «Հզոր հայրենիք» կուսակցության փոխնախագահն է։

2007 թվականի մայիսի 12-ին Հայաստանի հանրապետական կուսակցության համամասնական ցուցակով ընտրվել է Ազգային ժողովի պատգամավոր։ 2012 թվականի մայիսի 6-ին Հայաստանի հանրապետական կուսակցության համամասնական ցուցակով ընտրվել է Ազգային ժողովի պատգամավոր։ 2017 թվականի ապրիլի 2-ին ՀՀԿ ցուցակով ընտրվել է Ազգային Ժողովի 6-րդ գումարման պատգամավոր: Հեղափոխությունից հետո դուրս է եկել ՀՀԿ ֆրակցիայից։ 2018 թվականի դեկտեմբերի 9-ին «Իմ քայլը» դաշինքի ցուցակով ընտրվել է Ազգային Ժողովի 7-րդ գումարման պատգամավոր:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]