Արեն Մկրտչյան
| Արեն Մկրտչյան | ||||
| ||||
|---|---|---|---|---|
| 2019 հունվարի 14 - 2021 օգոստոսի 2 | ||||
| Նախագահ | Արմեն Սարգսյան | |||
| Վարչապետ | Նիկոլ Փաշինյան | |||
| Ազգային ժողովի նախագահ | Արարատ Միրզոյան | |||
| ||||
| 2018 հունիսի 4 - 2019 հունվարի 14 | ||||
| Նախագահ | Արմեն Սարգսյան | |||
| Վարչապետ | Նիկոլ Փաշինյան | |||
| ||||
| 2021 օգոստոսի 2 - 2025 սեպտեմբերի 3 | ||||
| Նախագահ | Արմեն Սարգսյան Վահագն Խաչատուրյան | |||
| Վարչապետ | Նիկոլ Փաշինյան | |||
| Ազգային ժողովի նախագահ | Ալեն Սիմոնյան | |||
| ||||
| 2025 սեպտեմբերի 4-ից | ||||
| Նախորդող | Արամ Ղազարյան | |||
| Նախագահ | Վահագն Խաչատուրյան | |||
| Վարչապետ | Նիկոլ Փաշինյան | |||
| Կուսակցություն՝ | Քաղաքացիական պայմանագիր | |||
| Կրթություն՝ | Երևանի պետական համալսարան | |||
| Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և քարտեզագիր | |||
| Ծննդյան օր | ապրիլի 2, 1992 (34 տարեկան) | |||
| Ծննդավայր | Ալավերդի, Հայաստան | |||
| Քաղաքացիություն | ||||
Արեն Միքայելի Մկրտչյան (ապրիլի 2, 1992, Ալավերդի, Հայաստան), հայ քաղաքական գործիչ, քարտեզագիր, ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր[1](2019-2021)։ ՀՀ ԱԺ 8-րդ գումարման պատգամավոր, տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ (2021-2025)։ ՀՀ Լոռու մարզպետ։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2008-2012 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետում՝ ստանալով կադաստրային գործ և քարտեզագրություն մասնագիտության բակալավրի որակավորում։
Աշխատանքային գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2011-2016 թվականներին, որպես սպորտային լրագրող, աշխատել է «1in.am» լրատվական կայքում և «Ժամանակ» օրաթերթում։
2016-2018 թվականներին եղել է «SOS» հաղորդման սցենարիստ[2]։ 2018 թվականի հունիսի 4-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ նշանակվել է վարչապետի օգնական[3][4]։
2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայացած Ազգային Ժողովի ընտրություններում պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» դաշինքի համապետական ցուցակով։
2021 թվականի հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում ընտրվել է ՀՀ ԱԺ 8-րդ գումարման պատգամավոր Քաղաքացիական պայմանագիր կուսակցության համամասնական ընտրական ցուցակով։ 8-րդ գումարման ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, բնապահպանության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ։
2025 թվականի օգոստոսի 28-ին վայր է դրել պատգամավորական մանդատը։
2025 թվականի սեպտեմբերի 3-ին կառավարության որոշմամբ նշանակվել է ՀՀ Լոռու մարզպետ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «ԿԸՀ-ն հաստատեց ԱԺ պատգամավորների անվանացանկը․ ովքեր են լինելու «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները».
- ↑ «SOS-ի սցենարիստը նշանակվել է վարչապետի օգնական».
- ↑ «Արեն Մկրտչյանը նշանակվել է վարչապետի օգնական». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 4-ին.
- ↑ «Արեն Մկրտչյանը նշանակվել է վարչապետի օգնական».

