Սիսակ Գաբրիելյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սիսակ Արմենի Գաբրիելյան
Դիմանկար
Ծնվել է1988 թվականի սեպտեմբերի 19
ԾննդավայրԵրևան, ՀԽՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունՀայաստան
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
ՄասնագիտությունԼրագրող, Իրավաբան
Աշխատանք«Ա1+» հեռուստաընկերություն (2014, հունվար - սեպտեմբեր)
«Ազատություն» ռադիոկայան (սեպտեմբեր 2014 - 2018)
Ազգային ժողով (2018 - ներկա)
ԱշխատավայրՀայաստանի Հանրապետության Ազգային ժողով
Ամուսինամուսնացած է
Զբաղեցրած պաշտոններՀայաստանի Ազգային ժողովի պատգամավոր և Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր
Պարգևներ և
մրցանակներ
Հայաստանում ԱՄՆ դեսպանի շնորհակալագիր
Երեխաներմեկ զավակ

Սիսակ Գաբրիելյան (սեպտեմբերի 19, 1988(1988-09-19)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ լրագրող, իրավաբան, Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի 7-րդ և 8-րդ գումարումների պատգամավոր[2]։ ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիսակ Գաբրիելյանը ծնվել է 1988 թվականի սեպտեմբերի 19-ին Երևանում։

2007-2009 թվականներին ծառայել է Հայաստանի զինված ուժերում։

Միչև 2016 թվականը սովորել է Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետում, ապա 2017 թվականին ընդունվել, և 2021 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը։

2015 թվականին Պրահայում մասնակցել է «Օնլայն մեդիայի մարտահրավերները» վերապատրաստման դասընթացին։

Լրագրողական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի հունվարից միչև սեպտեմբեր եղել է «Ա1+» հեռուստաընկերության լրագրող, իսկ 2014-2018 թվականներին՝ «Ազատություն» ռադիոկայանի լրագրող, հեռուստառադիոհաղորդավար, 2018 թվականին՝ «Քաղաքականությունը ներսից» հաղորդման հեղինակ և վարող։

Քաղաքական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիսակ Գաբրիելյանը 2018 թվականի դեկտեմբերի 9-ին թիվ 5 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով ընտրվել է Ազգային ժողովի պատգամավոր՝ «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի կազմում։

ՀՀ ԱԺ 8-րդ գումարման պատգամավոր[խմբագրել | խմբագրել կոդը]

2021 թվականի հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքով ընտրվել է ՀՀ ազգային ժողովի 8-րդ գումարման պատգամավոր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակով։ ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականին պարգևատրվել է Հայաստանում ԱՄՆ դեսպանի շնորհակալագրով։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է, ունի մեկ զավակ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 http://www.parliament.am/deputies.php?sel=details&ID=1335&lang=eng
  2. «Սիսակ Գաբրիելյանը Ազգային Ժողովի պաշտոնական կայքում».