Թագուհի Ղազարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Թագուհի Ղազարյան
Դրոշ
ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր
 2019 հունվարի 10-ից
 
Կրթություն՝ ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետ
Մասնագիտություն՝ բանասեր
Ծննդյան օր մարտի 16, 1991(1991-03-16) (28 տարեկան)
Ծննդավայր Արշալույս, Արմավիրի մարզ, Հայաստան, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Flag of Armenia.svg Հայաստան

Թագուհի Արարատի Ղազարյան (մարտի 16, 1991(1991-03-16), Արշալույս, Արմավիրի մարզ, Հայաստան, ԽՍՀՄ), հայ գրականագետ, քաղաքական գործիչ, ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականին ավարտել է Երեւանի պետական համալսարանի հայ բանասիրության ֆակուլտետը, իսկ 2015 թվականին նույն ֆակուլտետի մագիստրատուրան: Այժմ սովորում է նույն ֆակուլտետի հայ նորագույն գրականության ամբիոնի ասպիրանտուրայում:

2013-2015 թվականներին եղել է մի շարք մարզական կայքերի լրագրող և թարգմանիչ, 2014-2015 թվականներին զբոսաշրջային կազմակերպության էքսկուրսավար, 2016-2018 թվականներին՝ «Birthright Armenia» կազմակերպության հայոց լեզվի ուսուցիչ՝ անգլախոս և ռուսախոս ուսանողների համար: 2016 թվականից համագործակցում է «Դարակ» հրատարակչության հետ: 2017-2018 թվականներին եղել է Եղիշե Չարենցի տուն-թանգարանի գիտաշխատող, ցուցադրությունների և հանրահռչակման բաժնի վարիչ, 2018 թվականի օգոստոս-նոյեմբերին՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի հանրային կապերի և տեղեկատվության ՊՈԱԿ-ի հետազոտող: 2018 թվականից ՀՀ մշակույթի նախարարությանը կից գրականության հանրահռչակման ոլորտի մասնագիտական խորհրդի անդամ է: 2018թ. դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով:

Գիտական մի շարք հոդվածների, գրական հրապարակումների հեղինակ է[1]:

«Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամ[2]։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]