Արշալույս (Արմավիրի մարզ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արշալույս (այլ կիրառումներ)
Գյուղ | |||
---|---|---|---|
Արշալույս | |||
![]() | |||
Երկիր | ![]() | ||
Մարզ | Արմավիրի | ||
Շրջան | Վաղարշապատի տարծաշրջան | ||
Հիմնադրված է | 1828-1830թթ թ. | ||
Այլ անվանումներ | նախկինում Քյորփալու | ||
Մակերես | 17.56 կմ² | ||
ԲԾՄ | 865 մ | ||
Կլիմայի տեսակ | Չոր, Խիստ ցամաքային | ||
Պաշտոնական լեզու | Հայերեն | ||
Բնակչություն | 4136 մարդ (2008) | ||
Խտություն | 236 մարդ/կմ² | ||
Ազգային կազմ | Հայեր, Եզդիներ | ||
Կրոնական կազմ | ![]() | ||
Տեղաբնականուն | արշալույսցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
Հեռախոսային կոդ | +374 (23) | ||
Փոստային ինդեքս | 1122[1] | ||
| |||
Արշալույս (մինչև 1935թ․` Քյորփալու), գյուղ Հայաստանի Արմավիրի մարզում, Վաղարշապատի տարածաշրջանում։ Գյուղը 1828-1930թթ. հիմնադրվել է Քյորփալու անվամբ, 1935 թվականին այն վերանվանվել է Արշալույս։ Գտնվում է մարզկենտրոնից 14 կմ հյուսիս-արևելք։ Գտնվում է Քասաղ (գետ)-ից 6կմ հյուսիս արևմուտք ։ Քաղաքամայր Երևանից գտնվում է մոտավորապես 19կմ հեռավորության վրա։ Գտնվում է Վաղարշապատից քաղաքից 4.6 կմ հեռավորության վրա։ Բնակավայրը տեղակայված է ծովի մակերևույթից 860 մ բարձրության վրա։ Մայրուղով ունի ուղիղ ճանապարհ դեպի Վաղարշապատ, Երևան։ Ինչպես նաև Էջմիածնին միանում է 2-3 փոքր գյուղերով։
Արշալույսը մտնում է ՀՀ 50 ամենախոշոր գյուղերի մեջ և գտնվում առաջատար տեղերի մեջ։[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնակիչների նախնիները 1828-1829 թվականներին գաղթել են Խոյից, կան Երևանի շրջակայքից եկածներ։
Արշալույս գյուղի ազգաբնակչության փոփոխությունը[2]։
Տարի | 1831 | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 2001 | 2004 | 2008 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 419 | 1275 | 1216 | 1206 | 2102 | 2945 | 3032 | 4162 | 4200 | 4136 |
Արշալույս գյուղը խիտ է բնակեցվաց։ Պատճառը մերձերևանյան և տրանսպորտային բարենպաստ աշխարհագրական դիրքը, բերի հողերի և ջերմության առատությունը, ոռոգման հնարավորությունների, ազատ աշխատանքային ռեսուրսների առկայությունը, ինչպես նաև ճանապարհների և բնակավայրերի խիստ ցանկն են։
Մշակույթ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արշալույսում կա 1 միջնակարգ դպրոց, 1 մանկապարտեզ, 2 արվեստի դպրոց,1 երաժշտական դպրոց,2 սպորտ դպրոց։
Այրարատ նահանգի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]
նախկինում Հայաստանը բաժանված էր Նահանգների, իսկ Արմավիրի մարզ]ը և Արարատի մարզը կազմել են պատմական Հայաստանի Այրարատ նահանգի մի մասը, հատկապես Արմավիրի մարզում Էջմիածնից-Արմավիր ընկած հատվածը։ Իսկ Արշալույսը ընկած է եղել նահանգի կենտրոնական հատվածներում
Սահմանակից գյուղեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Արշալույսին սահմանակից գյուղերն են – Տարոնիկ, Ակնալիճ, Հայթաղ
Արդյունաբերություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Արշալույսում ներկայումս գործում է միայն 1 գործարան` <<Արփենիկ>> գինու գործարանը, որը չնայած միակն է, բայց խոշոր է։
Նախկին անվանումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ըստ տվյալները գյուղը նախկինում կոչվել է Քյորփալու։ Այն պատճառով որովհետև հին ժամանակներում այստեղ ապրել են ադրբեջանցիներ, անվանել են գյուղը Քյորփալու, այդտեղիցել անվանվել է Քյորփալու։
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնակչությունը զբաղվում է այգեգործությամբ, բանջարաբուծությամբ։ Տարածքում զարգացած է խաղողագործությունը, որը պայմանավորված է աշխարհագրական հարմար դիրքով, ինչպես նաև Արտիզանյան ջրով որը շատ է նպաստում նաև բանջարաբուծությանը։
Բանջարեղենից ամենա տարածվածը կարտոֆիլն է, որը համարվում է նաև «երկրորդ հաց», ամեն տարի այստեղից և այստեղի գյուղերից դեպի Վրաստան արտահանվում է ավելի քան 50 հազար տոննա կարտոֆիլ, ամբողջ Հայաստանից՝ ավելի քան 250 հազար տոննա, իսկ ոնջ Հայաստանում կարտոֆիլի համախառն բերքն անցնում է 600. հազար տոննան։
Աշխարհագրություն և կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]
Գյուղի համար շատ կարևոր հանգամանք է Մայրաքաղաք Երևանի հարևանությունը և Էջմիածնի հարևանությունը ։ Տարածքը Համարյա ամբողջովին հարթավայրային է։
Կլիման չոր, խիստ ցամաքային է։ Ձմեռները սկսվում են դեկտեմբերի կեսերին, ձմռանը միջին ջերմաստիճանը հասնում է -2-ից -6։ Ամառը մայիսից մինչև հոկտեմբեր, օդի միջին ջերմությունը հասնում է 24 °C-ից 26 °C, իսկ առավելագույնը՝ 42 °C, գրեթե նույն կլիման ինչ Վաղարշապատում։
Պատմական կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ունի Սուրբ Աստվածածին եկեղեցի (կառուցվել է 19-րդ դարի 70-ական թվականներին)։ Գյուղից մոտ 2 կմ հարավ գտնվում է Սուրբ Կարապետ սրբավայրը։Այստեղ է գտնվում Գերմանական պատը, որի ներսում որտեղ Երկրորդ Համաշխարհային պատերազմի ժամանակ պահվել են գերիները, նաև որպես բանտ, Ներկայումս պատերի ներսում գտնվում է նախկին գործարանը (ներկայումս պահեստ)։
Արմավիրի մարզի Արշալույս համայնքի ներկայիս տարածքի վրա անհիշելի ժամանակներից գտնվել է բնակավայր, որը ստեղծված չէ հնագետների կողմից, և այժմ նախկին բնակավայրի հետքերը ավերված են, ներկայումս պահպանվել են 4 դամբարանադաշտեր, որոնք նույնպես հնագիտական լուրջ ուսումնասիրություն են պահանջում։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Code database of Armenia, Արմավիր
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 36»։ Արխիվացված է օրիգինալից 2014-09-12-ին։ Վերցված է 2015-04-05
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Էջը Արմավիրի մարզպետարանի կայքում(չաշխատող հղում)
- Համայնքի ղեկավարի Էջը Արմավիրի մարզպետարանի կայքում Archived 2014-11-07 at the Wayback Machine.
|