Սուրբ Աստվածածին եկեղեցի (Արշալույս)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Աստվածածին եկեղեցի (այլ կիրառումներ)
Սուրբ Աստվածածին եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՏեղագրությունԱրշալույս
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
Հիմնական ամսաթվերը20-րդ դար
Ճարտարապետական ոճհայկական ճարտարապետություն
Հիմնադրված20-րդ դար

Սուրբ Աստվածածին եկեղեցի[1], Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցի, գտնվում է Հայաստանի Արմավիրի մարզում, Վաղարշապատի տարածաշրջանի Արշալույս գյուղում, կառուցվել է 20-րդ դարում։

Սուրբ Աստվածածին եկեղեցին[2] կառուցվել է 1907 թվականին Խրիմյան Հայրիկի օրհնությամբ։ Գոյություն ունի պատմականորեն ձևավորված ու սերնդե-սերունդ փոխանցվսծ մի ավանդություն, որի համաձայն Սուրբ Մարիամ Աստվածամոր գդալը գտնվում է եկեղեցու կառուցման տեղում։

Եկեղեցին կառուցում ավարտվել է 1909 թվականին որին հաջօրդել է եկեղեցու օծման արարողությունը։ Եկեղեցին օծվել է Մատթեոս Բ Կոստանդնապոլսեցի Իզմիրլյան Կաթողիկոսի կարգադրությամբ, իսկ օծման արարողությանը մասնակցել են 2 եպիսկոպոս, 3 վարդապետ, 2 քարանա, սարկավագներ և դպիրներ։

1938 թվականին եկեղեցին վնասվել էր երկրաշարժի պատճառով, իսկ խորհրդային անաստվածության տարիներին եկեղեցին վերածվել էր պահեստի, սակայն 1977 թվականին գյուղի բնակիչների նախաձեռնությամբ վերակառուցվեց։ 1978 եկեղեցին վերաօծվեց ձեռամբ Տ.Կոմիտաս արքեպիսկոպոս Ստեփանյանի։ Ներկայումս եկեղեցին գործում է, իսկ հոգևոր հովիվն է Տ. Հարություն քհն. Քեսաբյանը։

Եկեղեցին Պատմականորեն ձևավորված ու սերնդե-սերունդ փոխանցվող

ունի Ավանդության համաձայն, Աստվածամոր գդալը գտնվում է եկեղեցու կառուցման տեղում։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Արշալույսի Ս.Աստվածածին եկեղեցի». web.archive.org. 2018 թ․ սեպտեմբերի 5. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 5-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 18-ին.
  2. «DocumentView». www.arlis.am. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 18-ին.