Լեռնամերձ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գյուղ
Լեռնամերձ
Կոորդինատներ: 40°15′30.94″ հս․ լ. 44°15′46.74″ ավ. ե. / 40.2585944° հս․. լ. 44.2629833° ավ. ե. / 40.2585944; 44.2629833
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԱրմավիրի
ՇրջանՎաղարշապատի տարծաշրջան
ԳյուղապետՍահակ Միրզոյան
Մակերես1.6 կմ²
ԲԾՄ985 մ
Կլիմայի տեսակչոր խիստ ցամաքային
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն405 մարդ (2001)
Խտություն253 մարդ/կմ²
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականունլեռնամերձցի
Ժամային գոտիUTC+4
Հեռախոսային կոդ+374 (231)[1]
Փոստային ինդեքս1150[2]
##Լեռնամերձ (Հայաստան)
Red pog.png
##Լեռնամերձ (Արմավիրի մարզ)
Red pog.png

Լեռնամերձ, գյուղ Հայաստանի Արմավիրի մարզում, Վաղարշապատի տարածաշրջանում։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեռավորությունը մարզկենտրոնից 25 կմ հեռավորության վրա։ Նախկինում ունեցել է Այառլու, Այարլի, Այարլու անվանումները։ Գյուղը տեղադրված է Միջինարաքսյան հարթավայրում՝ ծովի մակարդակից 975 մ բարձրության վրա։ Կլիման չոր խիստ ցամաքային է։ Ձմեռները սկսվում են դեկտեմբերի կեսերին, հունվարյան միջին ջերմաստիճանը տատանվում է -3-ից -5 °C։ Ամառը տևական է՝ մայիսից մինչև հոկտեմբեր, օդի միջին ամսական ջերմությունը հասնում է 24 °C-ից 26 °C, իսկ առավելագույնը՝ 42 °C։ Հաճախ լինում են խորշակներ, որոնք զգալի վնաս են հասցնում գյուղատնտեսությանը։ Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 250-300 մմ է։ Բնական լանդշաֆտները կիսանապատներ են, որոնք ոռոգման ընթացքում վեր են ածվել կուլտուր-ոռոգելի լանդշաֆտի։ Ագրոկլիմայական տեսակետից համայնքն ընկած է բացարձակ ոռոգման գոտում։ Հարուստ է արտեզյան ջրերով, որոնք օգտագործվում են որպես խմելու ջուր։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղի բնակչության նախնիների մի մասը տեղափոխվել են Արևմտյան Հայաստանի Բիթլիսի, Սասունի և Երևանի նահանգի Սուրմալուի շրջաններից։

Տարի 1831 1897 1926 1939 1959 1979 2005
Բնակիչ 38 355 57 226 221 363 520

Ըստ ազգային վիճակագրական ծառայության տվյալների 2005 թ-ին սեռային կազմում տղամարդիկ և կանայք ունեն նույն համամասնությունը՝ 50-ական%։ Ըստ տարիքային կազմի բնակչությունը բաշխված է հետևյալ կերպ. մինչաշխատունակներ՝ 22%, աշխատունակներ՝ 69%, հետաշխատունակներ՝ 9%։ Գյուղն ունի 88 առկա տնտեսություն։ Ունի տարրական դպրոց, կապի հանգույց։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղատնտեսական հողահանդակներում մեծ բաժին ունեն վարելահողերը (48 հա), կան պտղատու այգիներ (3 հա)։ Պետական հողերը գլխավորապես օգտագործվում են որպես վարելահողեր, արոտավայրեր, կազմելով համապատասխանաբար 23 և 16 հեկտար։ Զբաղվում են բանջարաբոստանային և հացահատիկային կուլտուրաների մշակությամբ, թռչնաբուծությամբ, խոշոր եղջերավոր անասնապահությամբ։

Համայնքի հիմանխնդիրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Համայնքի հիմնախնդիրների մեջ գլխավորը ոռոգման ջրի հարցն է և ոռոգման, խմելու ջրի ջրագծերի, գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումը, դպրոցաշինության հարցը։ Կարևորվում է նաև գյուղտտնտեսական մթերքների իրացումը։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]