Բաղրամյան (Բաղրամյանի շրջան)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բաղրամյան (այլ կիրառումներ)
Գյուղ | |||
---|---|---|---|
Բաղրամյան | |||
Երկիր | ![]() | ||
Մարզ | Արմավիրի | ||
Հիմնադրված է | 1983 թ. | ||
ԲԾՄ | 1080 մ | ||
Պաշտոնական լեզու | Հայերեն | ||
Բնակչություն | 658[1] մարդ (2011) | ||
Ազգային կազմ | Հայեր, | ||
Կրոնական կազմ | ![]() | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
|
Բաղրամյան, գյուղ Հայաստանի Արմավիրի մարզում, Բաղրամյանի տարածաշրջանում։ Գտնվում է մարզկենտրոնից 19 կմ հյուսիս-արևմուտք, բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1080 մ։Բաղրամյան համայնքը ,որպես շրջկենտրոն հիմնադրվել է 1983թ-ին։Հեռավորությունը Երևանից՝ 57 կմ է, իսկ Հայաստանի պետական սահմանից՝ 20 կմ։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բաղրամյանի ազգաբնակչության փոփոխությունը.[2]
Տարի | 1989 | 1991 | 2001 | 2011 |
---|---|---|---|---|
Բնակիչ | 352 | 700 | 903 | 658[1] |
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնակչությունը զբաղվում է հացահատիկի, բանջարաբոստանային կուլտուրաների մշակությամբ և անասնապահությամբ։
Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բաղրամյանի կլիմային բնորոշ են տաք, չոր ամառներ և համեմատաբար կարճ, բայց ցուրտ ձմեռներ։
Ժամային գոտի[խմբագրել | խմբագրել կոդը]
Բաղրամյանը, ինչպես և ամբողջ Հայաստանը, գտնվում է Գրինվիչի միջօրեականից արևելք՝ չորրորդ ժամային գոտում։ Դա նշանակում է, որ երբ Երևանում ժամը 12.00–ն է, կեսօր, ապա Լոնդոնում առավոտյան 08.00 է, Սիդնեյում՝ երեկոյան 19.00, իսկ Լոս Անջելեսում կեսգիշեր է՝ 01.00:
Մինչև 2011 թվականը Հայաստանն անցնում էր ամառային և ձմեռային ժամային հերթափոխի. մարտի վերջին կիրակի օրը ժամացույցի սլաքները մեկ ժամ առաջ էին տրվում, իսկ հոկտեմբերի վերջին կիրակի օրը ձմեռային ժամանակը վերականգնվում էր՝ ժամացույցի սլաքները մեկ ժամ հետ տալով։ 2012 թվականից Երևանի ժամանակը դարձել է անփոփոխ` ՀՀ համապատասխան օրենքի փոփոխությամբ։
Ռելիեֆ։ Բուսական և կենդանական աշխարհ[խմբագրել | խմբագրել կոդը]
Բաղրամյանը գտնվում է բարեխառն գոտու ցամաքային հատվածում, շրջապատված լեռներով ու լեռնաշղթաներով։ Բաղրամյանի առջև Արարատ լեռան տեսարանն է, իսկ հյուսիսում վեր է խոյանում Արագածը. այսպիսով, Բաղրամյանը թուրքական սահմանից հեռու է ընդամենը քսան կիլոմետր։
Վերջին տարիների ընթացքում ավելի կանոնավոր ոռոգման համակարգը թույլ է տալիս ընդլայնել կանաչ տարածքները և այգիները։
Բնակավայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Բաղրամյանի շրջանի վարչական կենտրոնը Բաղրամյանն է։ Ուներ 16 բնակավայր։ Բնակավայրերն են՝
- Արգինա
- Արտամետ
- Արևադաշտ
- Բագարան
- Դալարիկ
- Երվանդաշատ
- Լեռնագոգ
- Կողբավան
- Հուշակերտ
- Մյասնիկյան
- Շենիկ
- Վանանդ
- Տալվորիկ
- Քարակերտ
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 2011 թ ՀՀ մարդահամարի արդյունքները
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 42»։ Արխիվացված է օրիգինալից 2014-09-12-ին։ Վերցված է 2015 Մարտի 17
https://www.facebook.com/baghramyani.baghramyan
|