Շենիկ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Շենիկ (այլ կիրառումներ)
| Գյուղ | ||
|---|---|---|
| Շենիկ | ||
| Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան | |
| Վիլայեթ | Բիթլիսի վիլայեթ | |
| Գավառակ | Շատախի գավառակ | |
| Այլ անվանումներ | Շենիք | |
| Պաշտոնական լեզու | Հայերեն | |
| Բնակչություն | ▼239 մարդ (2024)[1] | |
| Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) | |
| Կրոնական կազմ | Քրիստոնյա | |
| Տեղաբնականուն | շենիկցի | |
| Ժամային գոտի | UTC+3 | |
|
| ||
Շենիկ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Շատախի գավառակում։
Անվան ստուգաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Շենիկը հիմնել են Շեն գյուղից եկածները և այն կոչել են Շենիկ՝ այսինքն փոքր Շեն։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]XX դարի սկզբին ուներ 80 տուն՝ 600-700 հայ բնակիչ։ Ըստ մեկ այլ աղբյուրի ուներ 100-120 տուն՝ մոտ 1000 հայ բնակիչ։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Շենիկն ուներ ընդարձակ արոտավայրեր։ Բնակիչները զբաղվում էին հացահատիկի մշակությամբ և անասնապահությամբ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Շենիկցիները ակտիվորեն մասնակցել են ինքնապաշտպանական կռիվներին։ Գյուղը թուրքերի կողմից ավերվել ու ամայացել է թուրքերի կողմից 1894 և 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ[2]։
Յոթ գդալի կռիվ
[խմբագրել | խմբագրել կոդը]1880-ական թթ.-ից մեկի ամռանը շենիկցիները հյուրասիրում են ամառանոց եկած քրդերին։ Քրդերը արհամարհում են հայերի հյուրասիրությունը, վերցնում են 7 գդալները և փորձում են հեռանալ։ Հյուրասիրությունն անպատվելը ոտքի է հանում ողջ գյուղին և կռիվ է սկսվում հայերի ու քրդերի միջև։ Կռիվը ստանում է Յոթ գդալի կռիվ անվանումը։ Շենիկցիները հաղթում են[3]։
Պատմամշակութային կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Շենիկ գյուղն ուներ վարժարան և եկեղեցի։ Գյուղի մոտ կային Ս. Կարապետ և Ս. Գևորգ ուխտատեղիները[2]։
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]
| ||||||||||||||||||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |
