Շատախի գավառակ (Մշո գավառ)
| Գավառակ | |
|---|---|
| Շատախ | |
| Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան |
| Երկրամաս | Բիթլիսի վիլայեթ |
| Գավառ | Մուշի գավառ |
| Այլ անվանումներ | Արջնոց, Արջուց երկիր, Արջուց ձոր, Մշո Շատախ |
| Պաշտոնական լեզու | Հայերեն |
| Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը)[1] |
| Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)[1] |
| Տեղաբնականուն | խութեցի |
| Ժամային գոտի | UTC+3 |
Շատախ, գավառակ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Մուշի գավառում։ Գնտվում էր Սասունի հյուսիսային մասում՝ Մշո գավառի սահմանի մոտ։ Հանդիսանում էր Սասունի 8 գավառակներից մեկը, որը փռված էր համանուն գետակի ավազանում։
Անվան ստուգաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գավառակի անվանման ծագման մասին կա երկու ավանդապատում։ Ըստ մեկի գավառակի անվանումը առաջացել է Գևորգ Շատախոս իշխանի անունից։
Ըստ մեկ այլ ավանդապատման այստեղ են թաքնվել հայ փախստականներ, իսկ Շահ Աբասի զինվորները ահաբեկելով ասել են. «Դեռ շատ ախ պետք է քաշեք»։ Որտեղից էլ և ծագել է գավառակի անվանումը։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գավառակը գտնվում էր խիստ լեռնային վայրում։ Այն ընդգրկում էր Տավրոսի մի քանի լեռնագագաթներ՝ Սասուն, Անդոկ, Կամք, Ելք, Սորոս և Սիմ։ Գավառակի մեծ մասն անտառապատ էր։
Շատախն ուներ բազմաթիվ գետակներ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մշո Շատախը մինչև XIX դարի 60-ական թվականները որոշ ինքնավարություն ուներ։ Գավառակն ավերվել է 1915 թ.-ի Մեծ Եղեռնի ժամանակ։
Գյուղերը
[խմբագրել | խմբագրել կոդը]Շատախի նշանավոր գյուղերից էին Քոփը, Իրիցանքը, Գեղաշենը, Շուշանմերկը, Սեմալը, Շենիկը, Գելիեգուզանը, Աղբին, Իշխնաձորը և Ալիանցը։ Բոլոր թվարկված գյուղերը զուտ հայաբնակ էին[1]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
| ||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||