Խուլփի գավառակ
Գավառակ | |
---|---|
Խուլփ | |
Վարչական տարածք | Թուրքիա |
Երկրամաս | Բիթլիսի վիլայեթ |
Գավառ | Գենջի գավառ |
Այլ անվանումներ | Կալաբ, Կողպ, Կուլաբ, Կուլբ, Կուլպ, Կուլփ, Ղուլփ, Քուլփ |
Պաշտոնական լեզու | Հայերեն |
Բնակչություն | 17 465[1] մարդ (1891) |
Ազգային կազմ | մուսուլմաններ, Հայեր (մինչև Մեծ եղեռնը)[1] |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը), մուսուլման[1] |
Տեղաբնականուն | խուլփեցի |
Ժամային գոտի | UTC+3 |
Խուլփ, գավառակ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Գենջի գավառում, Հայկական Տավրոսի հարավային լանջերին, Կողբաձոր (այժմ՝ Խուլփ կամ Փասուրսու) գետի ավազանում։ Կենտրոնը Խուլփ ավանն է։
Ըստ Ն. Ադոնցի, Խուլփը համապատասխանում է ուրարտական Ուլլուբա կամ Խաբխի երկրին։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Խուլփն ունի լեռնային տարածք։ Այն սկիզբ է առնում Անդոկ և Կերպին լեռներից և Արածանիի ձախ ափով տարածվում է մինչև Գենջի լեռները։ Արևելյան սահմանագլխին է գտնվում Անդոկ (2830 մ) լեռնագագաթը, արևմուտքում՝ Քասանը (2080 մ), հյուսիսում ձգվում են Կողբա (այժմ՝ Միր-Իսմայիլ) լեռները։ Խուլփի տարածքը եղել է Մեծ Հայքի Աղձնիք նահանգի Սանասունք (Սասուն) գավառի կազմում և եղել է նրա 8 գավառներից մեկը։ Այնտեղից է անցել Տիգրանակերտ-Արտաշատ առևտրական ճանապարհը։ Ուշ միջնադարում գործածվել է նաև Խուլփի «Նահիա» անվանաձևը։
Կլիմա
[խմբագրել | խմբագրել կոդը]Գավառակն ուներ տաք կլիմա, արգավանդ հող և հարուստ բուսականությունը։ Աճում էին խաղողի և մրգերի ընտիր տեսակներ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]XIV դարում թուրքական տիրապետության տակ ընկնելուց հետո մտցվել է Դիրաբեքիրի նահանգի մեջ, մինչև 1864 թ. եղել է կիսանակախ իշխանություն։ 1880-ական թթ. Բիթլիսի վիլայեթի կազմում։ Զուտ հայաբնակ Խուլփի տարածքը թափանցած (XV-XVI դդ.) քրդական քոչվոր ցեղերը հետագայում հաստատվել են հայերի լքյալ բնակավայրերում։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]XX դարի սկզբին գավառակի ավելի քան 5 000 հայերը բնակվել են գերազանցապես Կողբաձորի առափնյա գյուղերում։ Խոշոր հայաբնակ գյուղեր էին Ընձաքարը (մոտ 140 տուն բնակիչ, Սբ. Գևորգ վանք-ուխտատեղիով), Գազկեն (միջին դարերում՝ գյուղաքաղաք, 2000 տուն, իսկ XX դարի սկզբին՝ 100 հայ բնակիչ), Ահարոնքը (1870-ական թթ. գավառակի կենտրոն), Էհուբը (Էյուբը), Գեղերվանքը (Գեղերվան), Շուղեքը, Փասուրը։
1895-1896 թթ. Խուլփի հայաբնակ գյուղերը թալանվել, իսկ 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ ավերվել են։ Թուրքական կոտորածից փրկվածներն ապաստանել են Արևելյան Հայաստանում։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակիչներն զբաղվել են այգեգործությամբ, շերամապահությամբ, ջուլհակությամբ և այլն։
Վարչական բաժանում
[խմբագրել | խմբագրել կոդը]1909 թվականին Խուլփն ուներ 113 բնակավայր[1]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
|
|