Իշխանաձոր (Խիանքի գավառակ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Իշխանաձոր (այլ կիրառումներ)
Գյուղ | |
---|---|
Իշխանաձոր | |
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան |
Վիլայեթ | Բիթլիսի վիլայեթ |
Գավառակ | Խուլփի գավառակ |
Այլ անվանումներ | Իշխանձոր, Իշխանուր, Իշխենձոր, Իշխենուր, Իշխնկոր, Իշխնաձոր, Իշխնձոր |
Պաշտոնական լեզու | Հայերեն |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) |
Տեղաբնականուն | իշխանաձորցի |
Ժամային գոտի | UTC+3 |
Իշխանաձոր, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Սասունի Խիանքի գավառակում։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1909 թվականին ուներ 100 տուն բնակիչ[1]։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակիչները հիմնականում զբաղվում էին հողագործությամբ և անասնապահությամբ։ Գյուղի ամառանոցը գտնվում էր Խղեր լեռան վրա։ Բնակիչները անասուններին այդտեղ էին արածացնում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Իշխանաձորցիները հայնտի էին իրենց քաջությամբ։ 1894 թվականին թուրքերը և քրդերը հարձակվեցին գյուղի վրա և Իշխանաձորում շատ զոհեր եղան։ Դրանից հետո գյուղացիները սկսեցին պայքարել։ Նրանց պայքարը երբեմն ղեկավարում էր Գևորգ Չաուշը։ Թուրքերը հայերին հպատակեցնելու համար Իշախանաձորում զորանոց կառուցեցին և մշտական ջոկատ էին պահում այնտեղ։
Սակայն 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ բնակիչներից շատերը զոհվեցին, իսկ մնացյալն էլ բռնեցին գաղթի ճամփան։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղն ուներ վարժարան, որտեղ սովորել է բանաստեղծ Վաղարշակ Նորենցը։
Պատմամշակութային կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Իշխանաձորն ուներ Ս. Մամաս անունով հայկական հին եկեղեցի, իսկ գյուղի մոտակայքում գտնվում էր Օսկի Թուր սրբավայրը։
Վարչական բաժանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղը բաղկացած էր չորս թաղերից.[2]
- Գալիք (կալատեղ)
- Խզլադիհ
- Խրվուդ
- Նորհան (Նոր շինած)
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 376)։ ![]() |
|