Բերմ
Գյուղ | |
---|---|
Բերմ | |
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան |
Վիլայեթ | Բիթլիսի վիլայեթ |
Գավառակ | Խուլփի գավառակ |
Այլ անվանումներ | Բերմի, Պերմ |
Պաշտոնական լեզու | Հայերեն |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) |
Տեղաբնականուն | բերմեցի |
Ժամային գոտի | UTC+3 |
Բերմ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Խուլփի գավառակում կամ ավելի ստույգ, Սասունի Խիանք գավառակում։ Գտնվում էր գավառակի արևելյան կողմում՝ Քուռկունք ապառաժոտ լեռան կողին։ Գյուղը շրջապատված էր արտերով և այգիներով։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1890-ական թթ.-ին ուներ 200 տուն հայ բնակիչ։ XX դարի սկզբին ուներ 96 տուն բնակիչ։
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահություն, երկրագործություն և արհեստներն էին։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գյուղի մասին առաջին հիշատակումներ կան 1445 թ.-ի Գրիգոր Մակվեցու կոնդակում։ Գյուղը պատկանել է Եղրդուտի Ս. Հովհաննես եկեղեցուն։
1895 թ.-ին Սասունի ինքնապաշտպանական կռիներում գյուղն աչքին է ընկել մարտունակությամբ, որի պատճառով բնակչությունը լավ կոտորածի է ենթարկվել, իսկ գյուղն էլ ավերվել է։ Բնակչությունը տեղահանվան է արվել առաջին համաշխարհային պատերազմի տարիներին։
Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Բերմն ուներ Ս. Գևորգ և Ս. Աստվածածին անուններով հայկական եկեղեցիներ։ Գյուղն ուներ վարժարան[1]։
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 676
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 425)։ ![]() |