Գազկե
Գյուղ | |
---|---|
Գազկե | |
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան |
Վիլայեթ | Բիթլիսի վիլայեթ |
Գավառակ | Խուլփի գավառակ |
Այլ անվանումներ | Գասգե, Գասկե, Գասկու |
Պաշտոնական լեզու | Հայերեն |
Բնակչություն | 360 մարդ (1909) |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) |
Տեղաբնականուն | գազկենցի |
Ժամային գոտի | UTC+3 |
Գազկե, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Խուլփի գավառակում։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1909 թ.-ին ուներ 60 տուն՝ 360 հայ բնակչով։
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գյուղն ուներ արգավանդ հողեր։ Բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահություն, երկրագործություն և պտղաբուծությունն էր։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գազկենի մասին առաջին անգամ հիշատակված է 1445 թ.-ին՝ Գրիգոր Մակվեցու կոնդակում։ Գյուղը պատկանել է Եղրդուտի Ս. Հովհաննես վանքին։
1895 թ.-ին գյուղը հարձակման է ենթարկվել թուրքերի կողմից, իսկ առաջին համաշխարհային պատերազմի տարիներին լիովին ավերվել է[1]։
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 769
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ ![]() |