Ահարոնք
Jump to navigation
Jump to search
Գյուղ | |
---|---|
Ահարոնք | |
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան |
Վիլայեթ | Բիթլիսի վիլայեթ |
Գավառակ | Խուլփի գավառակ |
Այլ անվանումներ | Ահրանք |
Պաշտոնական լեզու | Հայերեն |
Բնակչություն | 400 մարդ (1909) |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) |
Տեղաբնականուն | ահարոնքցի |
Ժամային գոտի | UTC+3 |
Ահարոնք, Ահրոնք, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Խուլփի գավառակում, Սասունի արևմտյան մասում, բարձրաբերձ լեռների ստորոտին։
Բովանդակություն
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
XIX դարի 70-ականներին Ահարոնքն ուներ 180-200 տուն, XX դարի սկզբին 80 - 90 տուն հայ բնակիչ, իսկ 1909 թ.-ին մոտ 64 տուն՝ մոտ 400 հայ բնակչով։
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահություն, երկրագործություն և շերամապահությունն էր։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Ահարոնքի բնակիչների մի մասը զոհվել է, մյուս մասն ապաստանել Արևելյան Հայաստանում։
Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ահարոնքն ուներ Յոթ Մանուկ և Ս. Աստվածածին անուներով եկեղեցիներ։ Գյուղում կար մեկ վարժարան՝ 60–70 աշակերտով։
Անվանի մարդիկ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ահարոնքում է ծնվել մեծ ֆիդայի Դժոխք Հրայրը[1]։
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 139
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ ![]() |