Փուրխ
Արտաքին տեսք
Փուրխ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Խուլփի գավառակում կամ Սասունի Տալվորիկի գավառակում։ Ըստ ոմանց կարծիքի եղել է Տալվորիկի թաղերից մեկը։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1890-ական թթ.-ին ուներ 25 տուն, իսկ 1909 թ.-ին 16 տուն հայ բնակիչ։
Օգտակար հանածոներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղում կար երկաթի հանքեր։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1894 թ.-ին գյուղը հրդեհվել և ավերվել է։
Պատմամշակութային կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Փուրխում կար Ս. Ստեփանոս անունով կամարակապ վանք։ Գյուղում ուներ նաև Սատանի կամուրջ և նախակրթարան, որտեղ սովորում էին 21 աշակերտներ[1]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 5, էջ 285
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ ![]() |
|