Սևիդ
Գյուղ | |
---|---|
Սևիդ | |
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան |
Վիլայեթ | Բիթլիսի վիլայեթ |
Գավառակ | Խուլփի գավառակ |
Առաջին հիշատակում | 1145 |
Այլ անվանումներ | Սևիթ, Սևինթ, Սևիտ, Սևիք, Սիվիթ |
Պաշտոնական լեզու | Հայերեն |
Բնակչություն | 150 մարդ (XX դարասկիզբ) |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) |
Տեղաբնականուն | սևիդեցի |
Ժամային գոտի | UTC+3 |
Սևիդ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Խուլփի գավառակում։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
XX դարի սկզբին ուներ 70 տուն՝ մոտ 150 հայ բնակիչ։
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Զբաղվում էին հացահատիկի մշակությամբ, այգեգործությամբ, անասնապահությամբ, արհեստներով, առևտրով։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Առաջին անգամ հիշատակվել է 1445 թ.-ի Գևորգ Մակվեցու կոնդակում։ Գյուղը պատկանել է Եղրդուտի Ս. Հովհաննես վանքին։
Բնակիչները բռնությամբ տեղահանվել են 1915 թվականին, Մեծ եղեռնի ժամանակ։ Մեծ մասը զոհվել է գաղթի ճանապարհին։ Սակավաթիվ փրկվածներն ապաստանել են տարբեր երկրներում։
Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Սևիդն ուներ մի հին եկեղեցի` Ս. Աստվածածին անունով։ Երբեմն այն կոչել են վանք։ Մոտակայքում գտնվում էր Սևթա Ս. Մամաս վանքը։
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 4, էջ 582
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ ![]() |