Տալվորիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Տալվորիկ (այլ կիրառումներ)
Գյուղ
Տալվորիկ
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթԲիթլիսի վիլայեթ
ԳավառակԽուլփի գավառակ
Այլ անվանումներԴալվորիկ, Եգուտուն, Եղուտուն, Էգուտուն, Թալհորիկ, Տալոր, Տալորի, Տալվորի, Տոլորի
Պաշտոնական լեզուՀայերեն
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Ժամային գոտիUTC+3

Տալվորիկ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Խուլփի գավառակում։[1] Գտնվում էր Մուշ քաղաքից 35 կմ հարավ-արևմուտք՝ Ֆռֆռքար լեռան արևմտյան ստորոտում, Տալվորիկ ձորի արևմտյան եզրին, անմատչելի վայրում։

Հանդիսանում էր Տալվորիկի գավառակի, իսկ հետագայում Տալվորիկ գյուղախմբի կենտրոնը։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տալվորիկի միջով հոսում էր Սասնո գետի աձակողմյան Տալվորիկի ջուր վտակը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ ն. Ադոնցի Տալվորիկի մոտակայքում է գտնվել Քղիմար բերդաքաղաքը։

Բնակիչներն հայտնի էին իրենց աշխատասիրությամբ և քաջությամբ։

1893 թվականին հազարավոր քրդեր հարաձակվում են Տալվորիկի վրա։ Հայերը քրդերի դեմն առնելու համար քանդում են Սատանի կամուրջը։ Կռիվը տևում է մեկ օր։ Սպանվում է 6 հայ և 35 քուրդ։[2] Գևորգ Չաուշի դերն էական էր Տալվորիկի ինքնապաշտպանություն հարցում։ Քաջ գիտենալով տեղանքը, նա թշնամիների մասին արագորեն տեղեկություններ է հավաքում և նրանց զորքի դեմն առնում։ Դրա վառ օրինակն է Տալվորիկի Սպիտակ Խաժակի կիրճի կռիվն էր, որտեղ Գևորգի ջոկատը կրակի տակ առավ քրդրերին։ Թշնամին երկրորդ օրը համալրվեց և նոր թափով հարձակվեց։ Տալվորիկցիներին քաջալերեց Գևորգի և Տեր-Գաբրիել քահանայի խոսքերը և հայերը կարողացան մարտում հաղթանակ տանել։[3]

1893 թվականի հունիսին Տալվորիկի վրա են ուղարկում Բիթլիսի նահանգապետ Հասան Թահսին փաշայի ղեկավարությամբ մեծաքանակ զորք, որոնք միանալով Սասուն մտած Երզնկայի և Մուշի ոստիկանական զորքերի հետ հարձակվում են Տալվորիկի վրա։ Նրանց հաջողվում է քուրդ Զիլան Շեյխի ղեկավարած 2000-անոց բանակով գրավել Գաբլոր գյուղը, բայց Տալվորիկը շարունակում է դիմադրել։ Թուրքերը մոտ 1000 մարդ էին կորցրել, բայց անըդհատ նոր համալրումներ էին ստանում։ Իսկ թնդանոթներ ստանալուց հետո նրանք սկսեցին ռմբակոծել։[4] Կանայք, ծերերը և երեխաները գնացին դեպի լեռները, թնդանոթներից հեռու մնալու համար, իսկ նրանցից ծատրեը մնացին տղամարդկանց կողքին։ Տալվորիկցիներին օգնության շտապեցին Շենիկից՝ Գրգոն, Գելիգեզունից՝ Պետոն, իսկ Դժոխք Հրայրն այստեղ հասավ Անդոկից։[5]

Հունիսի 17-ին ժամը 3-ին մի կատաղի պատերազմ է սկսվում։ Մեկ հայի դեմ կռվում էին 40-50 քուրդ։ Քրդերը այրում էին տները, աղջիկներին ու կանանց ցած էին գլորում սարերից, փոքրիկ տղաներին կտոր-կտոր անելով նետում էին գետը։ Այդ օրը իրենց պատիվը փրկելու համարմոտ 100 հայ կանայք և աղջիկներ նետվեցին անդունդը։ Քրդերը մոտ 100 երեխաների սպանեցին։ Կռվում հայերը տվեցին 50 զոհ։[5]

Օգոստոսի 20-ի կեսօրին թշնամին հարձակվեց բոլոր կողմերից։ Գևորգը կարողացավ թշնամու հարձակումը կանխել Սպիտակ Խազակի կիրճում։ Հայերը բոլոր ուղղություններով հակահարձակման անցավ և Թահսին փաշան անակնկալի գալիով իր զորքերին նահանջի հրաման տվեց։[6]

1894 թվականի հուլիսի 15-ին հայդուկները և Տալվորիկի ինը թաղերի ղեկավարները ժողով են կազմակերպում։ Մեծն Մուրադը կոչ է անում «մինչև արյան վերջին կաթիլը պաշտպանել հայրենի լեռնաշխարհն ու ընտանեկան սուրբ օջախը»:[7] Հաջորդ օրը թուրքերը Բաղեշից 16 քարտաշ է ուղարկում Սատանի կամուրջը վերանորոգելու համար։ Գևորգ Չաուշը հարձակվում է քարտաշների և նրանց կեսին կոտորում։ Մյուսները փախուստի են դիմում։[8]

1894 թվականի օգոստոսի 3-ին թուրքերը միաժամանակ հարձակվեցին Տալվորիկի, Իշխանձորի, Անդոկի և Աղբիի վրա։[9]

Օգոստոսի 27-ին թուրքերը լցվեցին Տալվորիկ։ Հայերը հակահարված տվեցին և հետ շպրտեցին թշնամուն, բայց այլևս թշնամուն դիմագրավել չէին կարող, քանի որ Անդկոը գրավված էր։ Հայերը երեկոյան Տալվորիկից հեռացան։[10]

1894-1895 թվականների կռիվների ժամանակ թուրքերը սպանել են ավելի քան 600 կին և կողոպտել ու հրկիզել են 400 տուն։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

XX դարի սկզբին գյուղն ուներ 30-35 տուն հայ բնակիչ։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահություն, հողագործություն և արհեստներն էին։ Մշակում էին գարի, գլգըլ, ցորեն, կորեկ, ծխախոտ և հատապտուղներ։

Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տալվորիկն ուներ Ս. Սարգիս անունով կամարակապ եկեղեցի: Գյուղի մոտակայքում կար հին և ավերված բերդ։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ս. Սարգիս եկեղեցուն կից գործում էր նախակրթական վարժարան։ XX դարասկզբին այնտեղ ուսանում էր 21 սան։[11]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Բաղեշի նահանգի Մուշի գավառ»։ Վերցված է 2015 ապրիլի 14 
  2. Ս. Կ. Պողոսյան, Կ. Ս. Պողոսյան «Ինձ բահ տվեք...», էջ 99
  3. Ս. Կ. Պողոսյան, Կ. Ս. Պողոսյան «Ինձ բահ տվեք...», էջ 101
  4. Ս. Կ. Պողոսյան, Կ. Ս. Պողոսյան «Ինձ բահ տվեք...», էջ 102
  5. 5,0 5,1 Ս. Կ. Պողոսյան, Կ. Ս. Պողոսյան «Ինձ բահ տվեք...», էջ 103
  6. Ս. Կ. Պողոսյան, Կ. Ս. Պողոսյան «Ինձ բահ տվեք...», էջ 104
  7. Ս. Կ. Պողոսյան, Կ. Ս. Պողոսյան «Ինձ բահ տվեք...», էջ 111
  8. Ս. Կ. Պողոսյան, Կ. Ս. Պողոսյան «Ինձ բահ տվեք...», էջ 113
  9. Ս. Կ. Պողոսյան, Կ. Ս. Պողոսյան «Ինձ բահ տվեք...», էջ 114
  10. Ս. Կ. Պողոսյան, Կ. Ս. Պողոսյան «Ինձ բահ տվեք...», էջ 130
  11. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 5, էջ 16