Սղերդի գավառակ
Արտաքին տեսք
Գավառակ | |
---|---|
Սղերդ | |
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան |
Երկրամաս | Բիթլիսի վիլայեթ |
Գավառ | Սղերդի գավառ |
Այլ անվանումներ | Սղերտ |
Բնակչություն | 10 000[1] մարդ (1909) |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը), քրդեր, թուրքեր, ասորիներ[1] |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը), մուսուլման[1] |
Տեղաբնականուն | սղերդցի |
Ժամային գոտի | UTC+3 |
Սղերդ, գավառ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Սղերդի գավառում։ Կենտրոնը Սղերդ քաղաքն է։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչության հիմնական զբաղմունքը երկրագործություն, անասնապահություն, խաղողագործություն և պտուղ բանջարեղենի մշակությունն էր։ Գավառում աճում էր խաղողի, սեխի, նռան, վարունգի ամենաընտիր տեսակները։
Մեծ համբավ ուներ Սղերդի գինին և հայ արհեստավորների կողմից պատրաստված մետաղյա և խեցեղեն իրերը։
Վարչական բաժանում
[խմբագրել | խմբագրել կոդը]1909 թվականին գավառակն ուներ 70 բնակավայր՝ 10 000-ից ավելի բնակչով, որից 3000-ը հայեր, մնացածը քրդեր, թուրքեր, ասորիներ։ Սղերդի հայերը թուրք ջարդարարների ձեռքով զանգվածաբար ոչնչացվեցին 1915 թվականի Մեծ եղեռնի տարիներին[1]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
|