Շիրվանի գավառակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գավառակ
Շիրվան
Վարչական տարածքԹուրքիա
ՎիլայեթԲիթլիսի վիլայեթ
ԳավառՍղերդի գավառ
Բնակչություն14 468[1] մարդ (1891)
Ազգային կազմմուսուլմաններ, Հայեր (մինչև Մեծ եղեռնը)[1]
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)[1]
Տեղաբնականունշիրվանցի
Ժամային գոտիUTC+3

Շիրվան, գավառ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Սղերդի գավառում։ Գտնվում էր Սղերդի քաղաքից հյուսիս-արևելք։

Համապատասխանում է Մեծ Հայքի Մոկք աշխարհի Արգասահովիտ գավառին։

Գավառն հայտնի էր իր մրգերով և ծխախոտով։ Ծխախոտն անգամ արտահանվում էր։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1895 թվականի կոտորածների ժամանակ թուրքերը ավերել կամ մզկիթի են վերածել 20 գյուղի հայկական եկեղեցիներն ու վանքերը։ Ջարդից մի կերպ փրկված հայ բնակչությունը բռնի մուսուլմանացվել է[1]։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Վ. Քինեի 1891 թվականին Շիրվանն ուներ 14 468 բնակիչ, որից 9955 մուսուլմաններ էին, 4113-ը՝ հայեր, այլք՝ 400։

Օգտակար հանածոներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շիրվանն ունի երկաթի և կրաքարի հանքեր։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 4, էջ 135

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն