Սպարկերտի գավառակ
Գավառակ | |
---|---|
Սպարկերտ | |
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան |
Երկրամաս | Բիթլիսի վիլայեթ |
Գավառ | Բիթլիսի գավառ |
Այլ անվանումներ | Իսբայիրդ, Իսպերդ, Իսպերթ, Իսփայիրդ, Սպաերտ, Սպակերտ, Սպայկերտ, Սպապերտ, Սպարգետ, Սպարգերտ |
Պաշտոնական լեզու | Հայերեն |
Բնակչություն | 4 000[1] մարդ (XIX դարավերջ) |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը)[1] |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)[1] |
Տեղաբնականուն | սպարկերտցի |
Ժամային գոտի | UTC+3 |
Սպարկերտ, գավառակ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Բիթլիսի գավառում, Մոկս գետի ստորին հոսանքի շրջանում։
Համապատասխանել է պատմական Մոկք աշխարհի Իշայր գավառին։ Առաջին անգամ Սպարկերտ ձևով հիշատակվել է XIV դարում։
Անվան ստուգաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ըստ ավանդության Բարդուղեմեոս առաքյալը այստեղ է բերել սուրբ Աստվածամոր պատկերը, որի պատճառով տարածքը կոչվել է Սուրբ Պատկեր և այն հնչյունափոխվելով դարձել է Սպարկերտ։
Ըստ մեկ այլ ավանդապատումի Հիսուս Քրիստոսը հասել է այստեղ և իր պատկերն ուղարկել է մոտակա շրջան։ Դրա պատճառով տարածքը կոչվել է Պատկերք, իսկ ապա Սպարկերտ։
Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սպարկերտն ունի խիստ լեռնային և անտառապատ ռելիեֆ։ Մշակելի հողերը քիչ են։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1555 թվականին Ամասիայի պայմանագրով Սպարկերտն անցել է Օսմանյան կայսրությանը՝ մինչև XIX դարի կեսը համարվելով Վանի վիլայեթի գավառներից մեկը։
XIX դարի 80-ական թթ., որպես գյուղախումբ, միացվել է Բիթլիսի նահանգի Խիզանի գավառակին։ Աղթամարի կաթողիկոսության թեմերից էր։
Սպարկերտը Արևմտյան Հայաստանի առավել հայաշատ գավառներից է եղել։ XIII-XIV դարերում, չնայած որ Սպարկերտում հաստատվել էին քրդեր, հայերը կազմել են գավառի բնակչության ճնշող մեծամասնությունը։
1877-1878 թ թվականին շեյխ Ջալալեդդինը, իսկ 1895 թվականին համիդեական հրոսակները Սպարկերտում կազմակերպել են ջարդեր, որոնց զոհ են դարձել շատ հայեր, իսկ ոմանք հարկադրաբար գաղթել են այլ վայրեր։
XX դարի սկզբին Սպարկերտում բնակվել է 4 000 - 4 500 հայ[2]։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
XIX դարի վերջին Սպարկերտի գավառակն ուներ 4 000 բնակիչ, որոնց ճնշող մեծամասնությունը հայեր էին[1]։
Հայ բնակչության մեծ մասը թուրքերի ձեռքով կոտորվել է 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։ Սակավաթիվ փրկվածներն ապաստանել են Արևելյան Հայաստանում։
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնակիչները հիմնականում զբաղվել են անասնապահությամբ և շալագործությամբ, մասամբ՝ այգեգործությամբ։
Վարչական բաժանում[խմբագրել | խմբագրել կոդը]
XIX դարի վերջին ուներ 29-30 գյուղ։ Գլխավոր գյուղերն էին Բաստը և Մեծ Հյուրաքը։ Սպարկերտի խոշոր գյուղերից էին նաև Կոտենցը, Ճաժվանը և Տվաղուսը[1]։
Հայկական հուշարձաններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Սպարկերտի տարածքում նշանավոր վանքերից էին Բազենից (Բազմենից), Սբ. Աստվածածին, Գեղիսի, Սբ. Կիրակոս, Շիրինից Սբ. Գևորգ (Սբ. Սկավառակ), Սորվա, Սբ. Աստվածածին (Նզար) վանքերը[2]։
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
|