Թաղ (Սպարկերտի գավառ)
Արտաքին տեսք
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Թաղ (այլ կիրառումներ)
| Գյուղ | |
|---|---|
| Թաղ | |
| Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան |
| Վիլայեթ | Բիթլիսի վիլայեթ |
| Գավառակ | Սպարկերտի գավառակ |
| Պաշտոնական լեզու | Հայերեն |
| Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) |
| Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) |
| Ժամային գոտի | UTC+3 |
Թաղ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Սպարկերտի գավառակում։ Գտնվում էր Բիթլիս քաղաքի 22-25 կմ հարավ-արևելք, Խիզան գետի վերին հոսանքի ճյուղավորումներից մեկի աջ ափին՝ լեռնային վայրում։
1900-ական թվականներին ուներ 10-15 տուն հայ բնակիչ։
Թաղի մոտակայքում է գտնվում Ս. Աստվածածին և Ս. Սկավառակ (կամ Շիրինի) վանքերը։ Ըստ ենթադրությունների, Թաղը եղել է Գեղիս գյուղի թաղերից մեկը։
Գյուղն ավերվել է 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ[1]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 400
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
| ||||||||||||||