Jump to content

Հողանդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից


Հողանդ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Սպարկերտի գավառակում։

Եղել է զուտ հայաբնակ գյուղ։ 1850-ական թվականներին ունեցել է 14 տուն՝ 101 հայ բնակիչ։

Բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահությունն ու երկրագործությունն էր։

Հողանդն ուներ Ս. Գևորգ անունով հայկական եկեղեցի։

Գյուղը թուրքերի կողմից ավերվել է առաջին համաշխարհային պատերազմի տարիներին։ Բնակիչների մեծ մասը զոհվել է բռնագաղթի ճանապարհին[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 3, էջ 433