Jump to content

Դաշտ (Սպարկերտի գավառ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Դաշտ (այլ կիրառումներ)


Դաշտ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Սպարկերտի գավառակում։ Գտնվում էր Կռան գյուղից 2-3 կմ արևելք։

Եղել է զուտ հայաբնակ գյուղ։ XIX դարի վերջին ուներ 40 տուն հայ բնակիչ։

Բնակիչների հիմնական զբաղմունքը երկրագործություն, անասնապահություն և այգեգործությունն էր։

Դաշտը եղել է գրչության կենտրոն։ XIV-XVII դարերում մի քանի ավետարան է գրվել։ Գյուղն ուներ Ս. Սարգիս և Ս. Հակոբ հայկական եկեղեցիներ։

Գյուղն ավերվել է առաջին համաշխարհային պատերազմի տարիներին։ Բնակչության փոքր մասը բռնի ուժով մուսուլմանացվել է[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 30