Հուսպ
Գյուղ | |
---|---|
Հուսպ | |
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան |
Վիլայեթ | Բիթլիսի վիլայեթ |
Գավառակ | Սպարկերտի գավառակ |
Այլ անվանումներ | Հուստ |
Պաշտոնական լեզու | Հայերեն |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) |
Տեղաբնականուն | հուսպեցի |
Ժամային գոտի | UTC+3 |
Հուսպ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Սպարկերտի գավառակում։ Գտնվում էր Խութ գյուղից 1-1.5 կմ արևմուտք։
Գյուղն ուներ բերրի հողեր և մրգատու այգիներ։
1880-ական թվականներին Հուսպն ուներ 20 տուն հայ բնակիչ։
Բնակիչների հիմնական զբաղվածությունը երկրագործություն, անասնապահություն և արհեստներն էին։
Հուսպն ուներ Ս. Սարգիս (ըստ որոշ աղբյուրների Ս. Խաչ) անունով հայկական եկեղեցի։ Ըստ Րաֆֆու նկարագրության Ատիբեկը այն քանդել է և նրա քարերով տուն է շինել։
Աղթամարի Խաչատուր կաթողիկոսի տվյալների համաձայն գյուղը թուրքերի կողմից կողպտվել և ավերվել է 1895 թվականի կոտորածների ժամանակ։ Կենդանի մնացած հայերը բռնի կերպով մուսուլմանացվել են[1]։
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 3, էջ 468
|