Jump to content

Բաստ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բաստ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Սպարկերտի գավառակում` Վանա լճի հարավ-արևմուտքում` սարավանդի վրա։ Բաստը եղել է գավառակի ամենախոշոր գյուղը։

Ըստ ակադեմիկոս Հ. Մանանդյանի Բաստը կարելի է նույնացնել Վաստաունա կամ Բասրավենա բնակավայրի հետ, որը նշված է եղել Պևտրինգերյան քարտեզի Տիգրանակերտ-Արտաշատ ուղեծրի վրա։

Բաստի բնակչությունը մասնակցել է թուրք ջարդարարների դեմ մղված ինքնապաշտպանական մարտերին։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարբեր աղբյուրների համաձայն Բաստը մինչև Մեծ Եղեռնի տարիներին ունեցել է 60-100 տուն հայ բնակիչ։ Եղել է զուտ հայաբնակ գյուղ։ Բնակչությունը տեղահանվել է 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահությունն ու արհեստներն էին։

Պատմամշակույթային կառույցներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բաստն ուներ Ս. Աստվածածին (ըստ այլ աղբյուրների Ս. Ստեփանոս կամ Ս. Ատոմյանց) անունով հայկական եկեղեցի[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 612
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 305