Խութ (Սպարկերտի գավառ)
Արտաքին տեսք
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Խութ (այլ կիրառումներ)
Գյուղ | |
---|---|
Խութ | |
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան |
Վիլայեթ | Բիթլիսի վիլայեթ |
Գավառակ | Սպարկերտի գավառակ |
Այլ անվանումներ | Խոյթ, Խուիթ, Խուիտ, Խույթ, Խուտ |
Պաշտոնական լեզու | Հայերեն |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) |
Տեղաբնականուն | խութեցի |
Ժամային գոտի | UTC+3 |
Խութ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Սպարկերտի գավառակում։
1858 թվականին ուներ 25 տուն, 1878 թվականին՝ 10 տուն, իսկ 1909 թվականին՝ 9 տուն հայ բնակիչ։
Խութն ուներ Ս. Աստվածածին անունով եկեղեցի, իսկ արևելյան կողմում էր գտնվում Ս. Թեոդորոս եկեղեցու ավերակները և եկեղեցուց քիչ հեռու գտնվող "Եկեղեցու աղբյուր" անվանումով մի սառնորակ աղբյուր։
Գյուղը թուրքերի կողմից թալանվել է 1895 թվականին։ Այդ մասին են վկայում Աղթամարի Խաչատուր կաթողիկոսի տեղեկագիրքը[1]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 816
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
|