Լուար (Սպարկերտի գավառ)
Արտաքին տեսք
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Լուար (այլ կիրառումներ)
Գյուղ | |
---|---|
Լուար | |
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան |
Վիլայեթ | Բիթլիսի վիլայեթ |
Գավառակ | Սպարկերտի գավառակ |
Այլ անվանումներ | Լըվար, Լվար, Լվա, Լուա, Լուան |
Պաշտոնական լեզու | Հայերեն |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) |
Տեղաբնականուն | լուարցի |
Ժամային գոտի | UTC+3 |
Լուար, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Սպարկերտի գավառակում։
1880-ական թվականներին ուներ 7 տուն, իսկ 1909 թվականին ուներ 12 տուն հայ բնակիչ։ Զբաղվում էին երկրագործությամբ և անասնաբուծությամբ։
Լուարում կար եկեղեցի Ս. Սարգիս, իսկ գյուղի արևելյան կողմում Ս. Գևորգ անունով եկեղեցի։
Բնակիչները տեղահանվել են 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։ Նրանց մեծ մասը զոհվել է բռնագաղթի ճանապարհին[1]։
Ծնունդով այստեղից էր Աղթամարի կաթողիկոս Նիկողայոս Սպարկերտացին (1736-1751)[2]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 675)։ |
|