Խլաթի գավառակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գավառակ
Խլաթ
Վարչական տարածք Արևմտյան Հայաստան
Երկրամաս Բիթլիսի վիլայեթ
Գավառ Բիթլիսի գավառ
Այլ անվանումներ Ախլաթ, Իխլաթ, Խարաբեշիր, Խարապեշիր, Ղզլաթ
Պաշտոնական լեզու Հայերեն
Բնակչություն 23 659[1] մարդ (1891)
Ազգային կազմ Հայեր (մինչև Մեծ եղեռնը), քրդեր[1]
Կրոնական կազմ Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը), մուսուլմաններ[1]
Տեղաբնականուն խլաթեցի
Ժամային գոտի UTC+3

Խլաթ, գավառակ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Բիթլիսի գավառում։ Վարչական կենտրոնը Խլաթ քաղաքն էր։ Խլաթը երբեմն հիշատակվում է որպես գավառ։

Պատմական ակնարկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Խլաթի և Արծկեի գավառները միասին պատկանել են բզնունյանց նախարարությանը և կոչվել են Բզնունյանց գավառ։ Այս անվանումից էլ առաջացել է Բզնունյանց ծով անվանումը։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խլաթի գավառակը գտնվում էր Վանա լճի հյուսիսարևելյան կողմում։ Գավառակի հյուսիսային սահմանը Սիփան լեռնագագաթն է, իսկ հարավային սահմանը Գրգուռը և Նեմրութը։

Գավառակը ջրառատ է, ունի հարուստ և բարեբեր հողեր։

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Խլաթում կլիման բարեխառն է։[2]

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1891 թվականին, ըստ Վ. Քինեի վիճակագրության, Խլաթի գավառակն ուներ 23 659 բնակիչ, որից 16 635 մուսուլմաններ, 6609՝ հայեր և 415՝ այլք։

Հայ բնակչության մեծ մասը թուրքերի ձեռքով կոտորվել է 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։ Սակավաթիվ փրկվածներն ապաստանել են Արևելյան Հայաստանում։[2]

Օգտակար հանածոներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գավառակն հարուստ է սառն ու քաղցրահամ ջրերով, ունի շինարարական քարի հանքեր։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գավառակի hայերն հիմնականում զբաղվում էին հացահատիկի ընտիր տեսակների մշակությամբ, այգեգործությամբ, մասամբ՝ անասնապահությամբ, արհեստներով, լճափնյա գյուղերում՝ նաև նավավարությամբ։[2]

Վարչական բաժանում[խմբագրել | խմբագրել կոդը]

1872 թվականին ուներ 33 գյուղ՝ որից 17-ը քրդական, իսկ 16-ը հայկական էին։ 1909 թվականին ուներ 9 քրդաբնակ և 24 հայաբնակ գյուղ։[1]

Հայաբնակ գյուղեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաբնակ խոշոր գյուղերը հետևյալն են.[2]

  • Թեղուտ (1928 բնակիչ)
  • Խուլիկ (516 բնակիչ)
  • Ծղակ (596 բնակիչ)
  • Կարմունջ (688 բնակիչ)
  • Կծվակ (923 բնակիչ)
  • Շամիրամ (625 բնակիչ)
  • Ջրհոր (785 բնակիչ)
  • Տափավանք (1172 բնակիչ)
  • Փրխուս (2154 բնակիչ)

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 738
  2. 2,0 2,1 2,2 2,3 «ԽԼԱԹ. գավառ»։ Վերցված է 2013 Դեկտեմբերի 25