Փրխուս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Փրխուս (այլ կիրառումներ)
Գյուղ
Փրխուս
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթԲիթլիսի վիլայեթ
ԳավառակԽլաթի գավառակ
Այլ անվանումներԲիթլիս, Բրխուս, Պիրգուս, Պիրհուս, Պլխոս, Պրխոս, Պրխուս, Պրկուս, Պրղուզ, Փիրհուս, Փլխուս, Փխրուս Փոխուս, Փրխուզ, Փրհուս
Պաշտոնական լեզուՀայերեն
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Տեղաբնականունփրխուսեցի
Ժամային գոտիUTC+3

Փրխուս, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Խլաթի գավառակում։ Գտնվում էր Խլաթ քաղաքից 12 կմ հյուսիս-արևմուտք, Նազիկ լճակի հարավային կողմում՝ բարձրադիր լեռների ստորոտներում։

1847 թվականին ուներ 80, 1880-1890 թվականներին ուներ 115 տուն, իսկ 1914 թվականին ուներ 140 տուն հայ բնակիչ։

Բնակչության հիմնական զբաղմունքը երկրագործությունն ու անասնապահությունն էր։ Փրխուսն հայտնի էր իր ցորենի մշակությամբ։

Փրխուսում կար Ս. Ստեփանոս անունով հայկական եկեղեցի։

Փրխուսը թուրքերի կողմի ավերվել է 1915-1918 թվականներին։ Բնակիչների մեծ մասին կոտորել են, մյուսներին տարագրել[1]։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 5, էջ 281