Խութ-Բռնաշենի գավառակ
Արտաքին տեսք
Խութ-Բռնաշեն, գավառակ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Մուշի գավառում։ Գտնվում էր Անդոկ լեռան հյուսիսարևելյան կողմում։
Գավառակն համապատասխանում է Մեծ Հայքի Տուրուբերան աշխարհի Խութ գավառին։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Խութ-Բռնաշենը լեռնային և անդնդախոր ձորերով հարուստ գավառ է։ Մեծ մասամբ տարածքը պատված է անտառներով։ Արգավանդ հողերը շատ քիչ էր, դրանով էլ պայմանավորված բնակչությունը հիմնականում անասնապահությամբ էր զբաղվում։
Վարչական բաժանում
[խմբագրել | խմբագրել կոդը]XX դարասկզբին Խութ-Բռնաշենն ուներ 42 գյուղ, որից 21-ը հայաբնակ էին։
Խութ-Բռնաշենը բաժանվում էր Խութ և Բռնաշեն գավառակների, որոնց անունով էլ ձևավորվել է միասնական գավառակի անունը[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 816
|