Ճապաղջրի գավառակ
Գավառակ | |
---|---|
Ճապաղջուր | |
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան |
Երկրամաս | Բիթլիսի վիլայեթ |
Գավառ | Գենջի գավառ |
Այլ անվանումներ | Ճաբակջուր, Ճապաջուր, Չաբակչուր, Չապակչուր, Ջաբալջուր, Ջաբաքչուր, Ջաբաջուր |
Պաշտոնական լեզու | Հայերեն |
Բնակչություն | 20 800[1] մարդ (1891) |
Ազգային կազմ | մուսուլմաններ, Հայեր (մինչև Մեծ եղեռնը)[1] |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը), մուսուլման[1] |
Տեղաբնականուն | խուլփեցի |
Ժամային գոտի | UTC+3 |
Ճապաղջուր, գավառակ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Գենջի գավառում, Ճապաղջուր գետի հովտում։
Գավառը պատկանել է քուրդ բեկերին։
Անվանումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գավառակն ունեցել է հետևյալ անվանումները. Ճաբակ ջուր, Ճապաղջուր, Ճապաղջուրի գավառակ, Ճապաջուր, Ճապղջուր, Չաբակչուր, Չապակչուր, Ջաբալջուր, Ջաբաքչուր, Ջաբաքչուրի կազա, Ջապաղջուր։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարածվում էր Ճապաղջուր գետի հովտում։
Ճապաղջուրն արևելքից սահմանակից է Գենջի գավառակին, արևմուտքից Բալուին, հյուսիսից՝ Քղիին, իսկ հարավից՝ Դիարբեքիրի վիրլայեթի Արղանամադենի գավառին։
Տարածքով համապատասխանում է նախկին Ճապաղաջուր (Հին Հաշտյանք) գավառի մի մասին։
Գավառակն ունի բերրի հողեր, անտառապատ լեռներ ու առատ ջրեր։ 19-րդ դարի վերջերին ուներ 80 գյուղ, որից 19-ը գտնվում էր հովտում, իսկ մնացածը լեռների վրա։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]17-րդ դարում, օսմանյան տիրապետության ժամանակ մտնում էր Դիարբեքիրի նահանգի (կուսակալության) կազմի մեջ, որպես նրա մի գավառը (սանջակը)։ Հետագայում էլ hաճախ անվանված է "գավառ"։ Պատկանում էր քուրդ բեկերին։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ Վ. Քիների վիճակագրության 1891 թվականին սկզբին Ճապաղջուրն ուներ 20 800 բնակիչ, որից 16465-ը մուսուլմաններ, 4385՝ հայեր։ Հայերն հիմնականում ապրում էին հովտի գյուղերում։
Հայերն հիմնականում ապրում էին հովտի գյուղերում։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակիչներն զբաղվել են այգեգործությամբ, շերամապահությամբ, ջուլհակությամբ և անասնապահությամբ։
Վարչական բաժանում
[խմբագրել | խմբագրել կոդը]1909 թվականին Ճապաղջուրն ուներ 91 գյուղ[1]։
Պատմամշակութային կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այստեղ էր գտնվում պատմական Կթառիճ ամրոցը, որը ոմանք նույնացնում են նույն շրջանի Ճապաղաջուր բերդաքաղաքին։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
|
|