Կթառիճ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Կթառիճ, Կթռիճ (հուն. Κιθαριξων, լատ. Citharizon), բերդաքաղաք Մեծ Հայքի Ծոփք նահանգի Հաշտյանք գավառում։

Հուստինիանոս I կայսրը 528—536-ին քաղաքի բարձրադիր մասում կառուցելով ընդարձակ ու ամուր բերդ՝ այն դարձրեց բյուգանդական ռազմակայան և Չորրորդ Հայք նահանգի դքսի աթոռանիստ։ Պրոկոպիոս Կեսարացին, պատմելով VI դ. պարսկա-բյուզանդական պատերազմների մասին, բազմիցս շեշտում է Կթառիճի ռազմական կարևորությունը։

Ստեփանոս Տարոնացին (Ասողիկ) գրում է, որ պարսից Խոսրով Բ Ափարվեզ արքան գրավել է Կթառիճը (մոտ 620-ին) և գերեվարել բազմաթիվ հայերի։ Կթառիճը բյուզանդացիների ձեռքում մնացել է մինչև արաբական նվաճումները (VII դ. կես)։ Արաբները այն վերակառուցել և դարձրել են սահմանային ամրոց։ XII դ. արաբ աշխարհագիր Յակուտը Կթառիճը հիշատակում է Կաթրաղաշ ձևով։ Կթառիճի ավերակները այժմ պահպանվում են Խարբերդի և Պաղինի միջև, Քղի գետակի արևմտյան ափին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 397 CC-BY-SA-icon-80x15.png