Չիֆլիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղաքաղաք
Չիֆլիկ
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթԲիթլիսի վիլայեթ
ԳավառակՃապաղջրի գավառակ
Այլ անվանումներՉևելիկ, Չևելի, Չևլիկ, Չիվլիկ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն3500 մարդ (XX դարասկիզբ)
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը), թուրքեր, քրդեր
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Տեղաբնականունչիֆլիկցի
Ժամային գոտիUTC+3

Չիֆլիկ, գյուղաքաղաք Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Ճապաղջրի գավառակում։ Գտնվում էր Գյունեկ գետի աջակողմյան Սաղերու ջուր վտակի աջ ափին՝ հարթավայրում։

XX դարի սկզբին ուներ 3500 հայ, թուրք և քուրդ բնակիչ։

Բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահություն, գյուղատնտեսություն և առևտուրն էր։

Չիֆլիկն ուներ 2 հայկական եկեղեցի և մի վարժարան։

1895 թվականին հայ բնակչության մի մասը բռնի մուսուլմանացվել է։ 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ հայկական թաղերն ավերվել են, իսկ հայ բնակչությունը կոտորվել է թուրքերի ձեռքով[1]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 4, էջ 256

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]