Վարդոյի գավառակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գավառակ
Վարդո
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ԵրկրամասԲիթլիսի վիլայեթ
ԳավառՄուշի գավառ
Այլ անվանումներՎարդով, Վարթո, Վարտո
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն16 994[1] մարդ (1891)
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը), մուսուլմաններ[1]
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը), մուսուլմաններ[1]
Տեղաբնականունվարդոյեցի
Ժամային գոտիUTC+3

Վարդո, գավառակ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Մուշի գավառում` նրա հյուսիսարևմտյան կողմում` Բյուրականի լեռների հարավային փեշերին։ Կենտրոնը հայաբնակ Գյումգում գյուղն էր։ Համապատասխանում է Տուրուբերանի Արշամունիք գավառի արևելյան մասին։

Ըստ ավանդության այստեղ է գտնվել Ադամի դրախտը։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարդոյի տարածքով հոսում է Բազկան կամ Բյուրակն գետը (ստորին հոսանքում՝ Չարբուհար)։ Հարուստ է սառնորակ աղբյուրներով և հանքային ջրերով (հայտնի են Լալազարի ջերմուկները), ծաղկաշատ և խոտավետ մարգագետիններով։

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կլիման զով է և առողջարար։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարդոն 1555 թ. անցել է Թուրքիային` Ամասիայի թուրք-պարսկական պայմանագրով։ Մինչև XIX դարի կեսը բաժանված է եղել երկու մասի։ Հյուսիսային հատվածը, որը կենտրոնի անունով կոչվել է նաև Բազկան, ենթարկվել է Էրզրումի փաշայության Խնուս գավառի բեյերին, հարավայինը (Չարբուհար ավանի շրջանը) մտել է Մուշի գավառի մեջ։ Գավառակը Վարդո է կոչվել Վարդուկ գյուղաքաղաքի (ավերակները գտնվում են Ս. Կարապետ վանքից հյուսիս) անունով։

XIX դարի 2-րդ կեսից Վարդոն եղել է Էրզրումի, ապա` Բիթլիսի նահանգի Մուշ գավառի կազմում։ XX դարի սկզբին Վարդոյում, հայերից բացի, բնակվել են նաև քրդեր և 1870-ական թթ. հաստատված կովկասյան լեռնականներ (չերքեզներ

Հայերը հիմնականում բնակվել են Բազկան գետի վերին հոսանքում՝ Գունդեմիր գյուղախմբում, որի կենտրոն Գունդեմիր գյուղը զուտ հայաբնակ էր և XIX դարի վերջին ունեցել է 200 տուն բնակիչ։ Վարդոյի գավառակի կենտրոն Գյումգյում գյուղում բնակվել է 60 տուն հայ։

Վարդոն այժմ Թուրքիայի Մուշի իլի կազմում է։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը հիմնական զբաղվում էր հացահատիկային և բանջարանոցային մշակաբույսերի մշակությամբ, ծխախոտագործությամբ, այգեգործությամբ, անասնապահությամբ և մեղվաբուծությամբ։

Վարչական բաժանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Վ. Քինեի տվյալների 1891 թվականին գավառակն ուներ 16 994 բնակիչ, որից 9 000-ը մուսուլմաններ, 7994 հայեր էին[1]։ Հայերի մեծ մասը զոհվել է 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։ Սակավաթիվ փրիվածներն ապաստանել են Արևելյան Հայաստանում։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 4, էջ 786

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։