Մոտկանի գավառակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գավառակ
Մոտկան
Կոորդինատներ: 38°24′33″ հս․ լ. 41°55′19″ ավ. ե. / 38.40917° հս․. լ. 41.92194° ավ. ե. / 38.40917; 41.92194
Վարչական տարածք Արևմտյան Հայաստան
Երկրամաս Բիթլիսի վիլայեթ
Գավառ Բիթլիսի գավառ
Այլ անվանումներ Մոդգան, Մոտըգի, Մոտիկան, Մոտկի
ԲԾՄ 2017 մետր
Պաշտոնական լեզու Հայերեն
Բնակչություն 22 612[1] մարդ (XX դարասկիզբ)
Ազգային կազմ Հայեր (մինչև Մեծ եղեռնը)[1]
Կրոնական կազմ Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)[1]
Տեղաբնականուն մոտկանցի
Ժամային գոտի UTC+3
##Մոտկանի գավառակ (Աշխարհ)
Red pog.png

Մոտկան, գավառակ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Բիթլիսի գավառում, որոշ նշումներով Սասունի գավառում։ Վարչական կենտրոնը Դատվան գյուղն էր։[2]

Մոտկանի տարածքը մոտավորապես համապատասխանում էր Աղձնիք աշխարհի Գզեզ գավառին։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոտկանի գավառակը գտնվում էր Մուշ քաղաքից հարավ՝ Հայկական Տավրոսի փեշերին։ Այն լի է բարձրաբերձ լեռներով, անդնդախոր ձորերով։ Գլխավոր լեռնագագաթերն են Արծվիքը (Արծիվ), Մեղվաքարը (Մեղքար), Շնազը, Փորակը, արևմտյան սահմանագլխին՝ Մարութասարը (Մարաթուկ, 2967մ)։ Հարավային՝ Խարզանին հարող հատվածն ավելի հարթ է և պատված է ընկուզենու ու կաղնու կուսական անտառներով, մշտադալար թփուտներով։

Մոտկանի տարածքով հոսում է Արևմտյան Տիգրիսի ձախափնյա Սալնագետ կամ Արզան (այժմ՝ Խարզանասու), վտակը (այդ թվում՝ Արփի, քրդական Ռո, նաև՝ Մեյդանի գետ)։[2]

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

XIX դարի վերջին և XX դարի սկզբին Մոտկանի գավառակն ուներ 22 612 բնակիչ, որից 8000-ը հայեր էին։[1]

Հայ բնակչության մեծ մասը թուրքերի ձեռքով կոտորվել է 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։ Մոտ 2000 փրկվածներն ապաստանել են Արևելյան Հայաստանում։ Նրանց սերունդներն ապրում են Արագածոտնի մարզի տարածքում։[2]

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակիչները հիմնականում զբաղվել են անասնապահությամբ, այգեգործությամբ, մեղվաբուծությամբ (հայտնի էր Մոտկանի մեղրը) և արհեստագործությամբ։[2]

Վարչական բաժանում[խմբագրել | խմբագրել կոդը]

XIX դարի վերջին և XX դարի սկզբին ուներ 69։[1]

Հայկական հուշարձաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոտկանի տարածքում, այդ թվում և քրդաբնակ գյուղերում, պահպանվել էին հայկական ճարտարապետության բազմաթիվ հուշարձաններ՝ Սբ. Լուսավորիչ, Նչի, Գզեխի, Մցուի վանքերը և XX դարի սկզբին լքված ու կիսավեր Բողնուտի (Բողնարդ), Կալհոկա, Կարբի (Քերփու), Մեղվաքարի (Մեղքարի) բերդերը։[2]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 3, էջ 868
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 «ՄՈՏԿԱՆ. գավառակ»։ Վերցված է 2013 Դեկտեմբերի 26