Jump to content

Քաշախ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից


Քաշախ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Մոտկանի գավառակում։ Գտնվում էր Արփի գետի ձախ ափին։

Գյուղում և նրա շրջակայքում կար տասնյակ աղբյուրներ։

1860-ական թվականներին ուներ 60 տուն, 1909 թվականին 30 տուն հայ բնակիչ։

Բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահությունն ու երկրագործությունն էր։

Բնակչության մեծ մասը զոհվել է 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 5, էջ 299