Բաբշեն
Բաբշեն, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Մոտկանի գավառակում։ Գտնվում էր Բիթլիս քաղաքից հյուսիս, Վանա լճի հարավարևմտյան ափին, Բիթլիս-Մուշ ճանապարհի վրա։ Ներկայումս այն անվանված է Yumurtatepe։
Անվան ստուգաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բաբշեն գյուղի անվանումը կապված է հայոց Պապ թագավորի անվան հետ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բաբշենցիները մեծ սեր են ունեցել երաժշտության նկատմամբ։ Նրանք նվագել են ազգային տարբեր գործիքներով։ Գյուղը հնում եղել է առևտրային կենտրոն, որի վկայությունն է Բաբշենու խան քարավանատունը։
Բաբշենում ինքնապաշտպանական պայքարներ է մղել ֆիդայիների առաջնորդ Աղբյուր Սերոբը։ 1898 թվականի հոկտեմբերի 20-ին Բաբշենի մոտ Սերոբ փաշայի զորքերը պարտություն են մատնել թուրքերի կանոնավոր զորքին։
Գյուղի բնակիչները թուրքերի կողմից կոտորվել են 1915-1918 թվականներին։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1880-ական թվականներին ուներ 153, 1909 թվականին ուներ 325 հայ բնակիչ (35 տուն)։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Զբաղվում էին հիմնականում բրուտագործությամբ, մասամբ նաև հողագործությամբ, անասնապահությամբ։
Պատմամշակույթային կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բաբշենի արևմտյան կողմում գտնվում էր Ս․ Հարություն հոյակերտ հայկական եկեղեցին։ Գյուղի արևելյան կողմում կար Լուսապտուղ Ս․ Սահակ անունով մատուռ։ Այս մատուռն հիմնականում հաճախում էին աչքացավով տառապողները։
Գյուղում կար նաև վարժարան[1][2]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 195)։ ![]() |
|