Գզեխ (Մոտկանի գավառ)
Արտաքին տեսք
| Գյուղ | |
|---|---|
| Գզեխ | |
| Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան |
| Վիլայեթ | Բիթլիսի վիլայեթ |
| Գավառակ | Մոտկանի գավառակ |
| Պաշտոնական լեզու | Հայերեն |
| Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) |
| Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) |
| Տեղաբնականուն | գզեխցի |
| Ժամային գոտի | UTC+3 |
Գզեխ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Մոտկանի գավառակում։ Գտնվում էր Արփի գետի ձախ ափում։ Տարածքը համապատասխանում է Գզեղ գավառի կենտրոն Գզեղ ավանին, որի ավերակները XX դարի դրությամբ դեռ պահպանվում էին։
1870-ական թվականներին ուներ 40, XX դարի սկզբին 14 տուն հայ բնակիչ։
Հայ բնակչությունը թուրքերի կողմից կողոպտվել և ոչնչացվել է 1895 թվականի ջարդերի ժամանակ[1]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 855
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
| ||||||||||