Արփի (Մոտկանի գավառ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արփի (այլ կիրառումներ)
Գյուղ | ||
---|---|---|
Արփի | ||
Արփի | ||
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան | |
Վիլայեթ | Բիթլիսի վիլայեթ | |
Գավառակ | Մոտկանի գավառակ | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) | |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) | |
Տեղաբնականուն | արփիացի | |
Ժամային գոտի | UTC+3 | |
|
Արփի, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Մոտկանի գավառակում։ Գտնվում էր Բիթլիս քաղաքից արևմուտք՝ Արփի (Գուռնովիտ, [Չարչրիկ]) գետի աջ ափին։
Անվան ստուգաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արփին աղբյուրաշատ գյուղ է։ Ըստ ավանդության մի վարդապետ այստեղ գալով խմել է նրա սառնորակ ջրերից ու ասել է. «Ինչքան սառն է, մարդ արբենում է»։ Դրանից էլ առաջացել է Արբի անվանումը, որը հետագայում դարձել է Արփի։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղը թուրքերի կողմից հարձակման է ենթարկվել 1895 թվականի ջարդերի և 1915 թվականի Մեծ եղեռնի կոտորածի ժամանակ։ 1916 թվականին բնակչության մի մասին հաջողվել է փրկվել իսպառ բնաջնջումից և գաղթել Արևելյան Հայաստան։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արփին ամբողջովին հայաբնակ գյուղ էր։ XIX դարի 60-ական թթ. ուներ մոտ 40 տուն, 1909 թվականին՝ 15 տուն հայ բնակիչ[1]։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչությունը հիմնականում զբաղվում էին երկրագործությամբ, անասնապահությամբ, այգեգործությամբ, մեղվաբուծությամբ։ Հիմնական մշակվող բերքերից էին կորեկը, գլգլը և ընկույզը։
Պատմամշակույթային կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արփիում կար Ս. Անենկա Աստվածածին հայկական գմբեթավոր եկեղեցի։ Այն կառուցված էր սրբատաշ քարերից[2]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 154)։ |
|