Jump to content

Նիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից


Նիչ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Մոտկանի գավառակում։ Միջնադարում եղել է նշանավոր գյուղ։ 1991 թվականի դրությամբ պահպանվել էր այստեղ գրված մի քանի ձեռագրեր։

XX դարի սկզբին ուներ 70 տուն հայ և քուրդ բնակիչ։

Բնակիչների հիմնական զբաղմունքը երկրագործությունն ու անասնապահությունն էր։

Նիչում կար Ս. Գևորգ և Ս. Մինաս անուններով հայկական եկեղեցիներ։

Գյուղը թուրքերի կողմից ավերվել, իսկ բնակչությունը տեղահանվել կամ ոչնչացվել է 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։

Նիչում է ծնվել XIII դարի նշանավոր գիտնական Եսայի Նիչեցին[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 3, էջ 990
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 304