Jump to content

Մզուք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից


Մզուք, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Մոտկանի գավառակում։

Միջին դարերում եղել է հայ գրչության կենտրոն։

1909 թվականին ուներ 20, 1914 թվականին ուներ 30 տուն հայ բնակիչ։

Բնակչության հիմնական զբաղմունքը երկրագործությունն ու անասնապահությունն էր։

Մզուքն ավերվել է, իսկ բնակչությունը բռնությամբ տեղահանվել կամ կոտորվել է 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 3, էջ 811