Ասպնջեր
Արտաքին տեսք
Ասպնջեր, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Մոտկանի գավառակում։ Գտնվում էր լեռնային վայրում։
Թուրքերի կողմից Ասպնջերն առաջին անգամ հարձակման է ենթարկվել 1895 թվականին, իսկ առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ այն հիմնահատակ ավերվել է և ամայացել։
1880-1913 թվականներին ուներ 50-80 տուն հայ բնակիչ։
Բնակչության հիմնական զբաղմունքն անասնապահությունը, երկրագործությունը և մեղվաբուծությունն էր։ Մասամբ զբաղվում էին նաև որսորդությամբ։
Ասպնջերն ուներ հայկական եկեղեցի և վարժարան[1]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 341
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 573)։ ![]() |
|