Դատվան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ավան
Դատվան
Tatvan (view from Nemrut).jpg
Կոորդինատներ: 38°30′30″ հս․ լ. 42°16′53″ ավ. ե. / 38.50833° հս․. լ. 42.28139° ավ. ե. / 38.50833; 42.28139
Վարչական տարածք Թուրքիա
Վիլայեթ Բիթլիսի վիլայեթ
Գավառ Բիթլիսի գավառ
Այլ անվանումներ Ալթայթաունա, Դադվան, Թայութվանա, Տադվան, Տատվան, Ցորկանք, Ցորկոնք
ԲԾՄ 1690 մետր
Պաշտոնական լեզու Հայերեն
Բնակչություն 92 695 մարդ (2018)
Ազգային կազմ Հայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմ Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Տեղաբնականուն դատվանցի
Ժամային գոտի UTC+3
##Դատվան (Թուրքիա)
Red pog.png

Դատվան, ավան Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Բիթլիսի գավառում։ Գտնվում էր Վանա լճի հարավարևմտյան եզրին։ Եղել է Բիթլիսի գավառի նավահանգիստը։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածքը գտնվել է Գրգուռ, Նեմրութ և Հայկական Տավրոս լեռաճյուղերով շրջափակված բլրապատ և գեղատեսիլ հովտում։ Ավանն ունեցել է փարթամ բուսականություն և տեղ-տեղ անտառապատ է եղել։

Դատվանն ունեցել է մի քանի աղբյուրներ, այդ թվում նաև հանքային։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դատվանն եղել է Արծրունի թագավորների ամառանոցը։ X-XI դարերում ուներ 10-15 000 բնակիչ և ամուր բերդ (1986 թվականի դրությամբ այն լրիվ ավերակ է)։ Եղել է վաճառաշատ նավահանգիստ։

XIX դարում Դատվանն արդեն անշուքացել էր և վերածվել էր գյուղի։ XX դարասկզբին ուներ 700 տուն բնակիչ՝ մեծամասամբ հայեր։

Հայ բնակչության մեծ մասը զոհվել է 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ, իսկ մյուս մասը գաղթել է Արևելյան Հայաստան։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը զբաղվում էր արհեստներով, առևտրով, երկրագործությամբ, ձկնորսությամբ և նավարկությամբ։

Պատմամշակույթային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջին դարերում Դատվանն ունեցել է 6 եկեղեցի, որոնցում ձեռագրեր են ընդօրինակվել։ Ավանին մոտ գտնվում էր Ս. Սարգիս եկեղեցին, որը մինչև առաջին համաշխարհային պատերազմը կանգուն էր։ Դատվանի արևելյան կողմում գտնվում էր Վասպուրականի թագավորների ամառանոցի ավերակները։[1]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 48