Ջրհոր (Բիթլիսի գավառ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ջրհոր (այլ կիրառումներ)
Գյուղ | |
---|---|
Ջրհոր | |
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան |
Վիլայեթ | Բիթլիսի վիլայեթ |
Գավառ | Բիթլիսի գավառ |
Այլ անվանումներ | Ջրխոր, Ջուրախոր, Ջուրխ, Ջուրխոր |
Պաշտոնական լեզու | Հայերեն |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) |
Տեղաբնականուն | ջրհորցի |
Ժամային գոտի | UTC+3 |
Ջրհոր, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Բիթլիսի գավառում։ Գտնվում էր Բիթլիս քաղաքից 20 կմ հյուսիս-արևելք, Գրգուռ լեռան անտառապատ լանջին, Վանա լիճ թափվող գետակի ափին։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1895 թվականին Ջրհորը թուրքերի կողմից ենթարկվեց կողոպուտի և ավերման։ Հայ բնակիչներից մի մասին սրի քաշեցին։ 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ հայերը արտաքսվեցին իրենց բնակավայրերից։ Նրանց մեծ մասը զոհվեց գաղթի ճանապարհին։
Բնակիչ[խմբագրել | խմբագրել կոդը]
1909 թվականին ուներ 37 տուն՝ 316 հայ բնակիչ։
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնակչություն հիմնական զբաղմունքը երկրագործությու, անասնապահություն և արհեստներն էր։
Պատմամշակույթային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Գյուղն ուներ եկեղեցի և վարժարան[1]։
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 4, էջ 421
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ ![]() |