Jump to content

Մարգորգ Ներքին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից


Մարգորգ Ներքին, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Բիթլիսի գավառում, Փարխանդի գյուղախմբում։ Գտնվում էր Բիթլիս քաղաքից 6 կմ հարավ-արևելք՝ Բիթլիս գետի աջ ափից 2 կմ արևմուտք։

Գյուղը եղել է գրչության կենտրոն։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1909 թվականին ուներ 25 տուն՝ 182 հայ բնակչով։ 1895 թվականին գյուղի բնակիչները թուրքերի կողմից ենթարկվել են կողոպուտի և ջարդի։ Ողջ բնակչությունը զոհ է գնացել 1915 թվականի Մեծ եղեռնին։

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչության հիմնական զբաղմունքը երկրագործությունն ու անասնապահությունն էր։

Պատմամշակույթային կառույցներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարգորգ Ներքինն ուներ Ս. Աստվածածին եկեղեցի։ Մարգորգ և Հորմըզ գյուղերի միջև էր գտնվում Ծակքար ապառաժը, որով անցնում էր Բիթլիս-Սղերդ ճանապարհը[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 3, էջ 726
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 304