Ամպ (Բիթլիսի գավառ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ամպ (այլ կիրառումներ)
Գյուղ | ||
---|---|---|
Ամպ | ||
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան | |
Վիլայեթ | Բիթլիսի վիլայեթ | |
Գավառ | Բիթլիսի գավառ | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) | |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) | |
Տեղաբնականուն | ամպեցի | |
Ժամային գոտի | UTC+3 | |
|
Ամպ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Բիթլիսի գավառում, Վանա լճի աջ կողմում, Բիթլիս քաղաքից հարավ-արևմուտք, Ամպ գետակի ափին, արգավանդ սարահարթի վրա։
Անվան ստուգաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ ավանդության Թադեոս Առաքյալը գյուղում բացականչել է. «Երանի հազար ու մի եկեղեցի կառուցեի, հետո մեռնեի», իսկ գյուղի վրայի ամպից լսվել է «քո խնդիրքը կկատարվի»։ Դրանից հետո գյուղը կոչվել է Ամպ, իսկ եկեղեցին Խնդրակատար։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչության հիմնական զբաղմունքը գյուղատնտեսությունն էր, ինչպես նաև արևհեստագործությունն ու առևտուրը։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1900-ականներին ուներ 35 տուն հայ բնակիչ։ Ըստ աղբյուրների, 100 տարի առաջ բնակչությունը եղել է 100 տուն հայ, բայց քրդերի ասպատակությունների պատճառով բնակչությունը կրճատվել է։ Ամպն ավերվել է առաջին համաշխարհային պատերազմի տարիներին։ Բնակիչները թուրքական յաթաղանին զոհ են գնացել 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։
Պատմամշակությային կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամպն ունեցել է Սբ. Հակոբ եկեղեցի։ Գյուղի շրջակայքում կան հանքային աղբյուրներ։ Մոտակայքում գտնվում էր Խնդրակատար Սուրբ Աստվածածին վանքը[1]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 219
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 328)։ ![]() |
|